Բլոգ

Հետ գնալ բլոգի բաժին

4 կանայք, ովքեր փոխեցին աշխարհը

Կանայք իրենց իրավունքների համար շատ երկար են պայքարել և այդ պայքարը շարունակվում է մինչ օրս։ Իհարկե, այն տարբեր ժամանակներում տարբեր դրսևորումներ է ունեցել։ Եթե երկու հարյուրամյակ առաջ կանայք պայքարում էին աշխատանքի իրավունքի համար, ապա այսօր շատ ոլորտներում առաջատար գործարարներ են։ Մադամի այսօրվա բլոգում կխոսենք 4 ազդեցիկ կանանց պատմությունների մասին։

Կոկո Շանել / նորաձևություն – Շանել անվանումը ասոցացվում է էլեգանտ և ոճային բառերի հետ: Այն համարվում է նորաձևության ոլորտի առաջատար բրենդերից մեկը: «Կոկո Շանել» կազմակերպության հիմնադիրը հայտնի է ոչ միայն նորաձևության աշխարհում, այլ նաև ազդեցիկ գործարար կնոջ լավագույն օրինակներից է: Շանելի ամենաշահութաբեր ապրանքային գիծը իր ֆիրմային օծանելիքն է՝ Chanel No.5: Ընկերությունն արտադրում է նաև հագուստի, աքսեսուարների լայն տեսականի, որոնք ունեն բավականին բարձր արժեք և մշատապես գրավում են նորաձևության սիրահարների ուշադրությունը։

Ջոան Ռոուլինգ / գրող - Առավելապես հայտնի է Ջեյ Քեյ Ռոուլինգ գրական կեղծանվամբ։ Նրա առաջին և ամենահայտնի աշխատանքն է «Հարրի Փոթեր» նովելը, որը միանգամից լայն տարածում գտավ ամբողջ աշխարհում: Նա աշխատել է 1 մլրդ դոլար իր ստեղծագործությունների շնորհիվ: Ռոուլինգը հայտնի է նաև իր բարեգործություններով, որոնց մասին ներկայացվում են տարբեր զանգվածային լրատվամիջոցներով:

Էմմա Ուոթսոն / դերասանուհի – Ուոթսոնն իր առաջին քայլերն արել է դեռևս 10 տարեկանից՝ նկարահանվելով «Հարրի Փոթեր» ֆիլմում, ինչը մեծ հաջողություն է բերել արտիստին: UNICEF-ում նա ներկայանում է որպես «Կանանց բարի կամքի դեսպան»: Այնուհետև ստեղծել է «HeForShe» նախագիծը, որը տղամարդկանց կոչ է անում պաշտպանել գենդերային հավասարությունը:

Կլեոպատրա / թագուհի – Կլեոպատրա անվանումը հոմանիշ է գեղեցկություն, խորամանկություն և ուժ բառերին: Նա առանձնանում է նպատակին հասնելու իր պայքարող տեսակով, սակայն թագուհին այդ ամենին հասել է որոշակի խարդախ արարքներով: Կլեոպատրայի մասին նկարահանվել են ֆիլմեր, որոնցից ամենահաջողվածը համարվում է Է.Թեյլորի «Կլեոպատրա» ֆիլմը:

Այսքանն էր լեգենդար կանանց նվիրված այսօրվա բլոգը, շարունակեք հետևել «Մադամ» բլոգին, որտեղ կգտնեք կանացի ոգեշնչում և հետաքրքիր նորություններ։ Ընթերցեք նաև «Հզոր և հաղթանակած. Հայ կանայք սպորտում» բլոգը։