Բլոգ

Հետ գնալ բլոգի բաժին

Հայ հաջողակ կին ձեռնարկատերեր (մաս 2)

Բազմիցս ապացուցվել է, որ կանայք բիզնեսում ոչ միայն իրենց կայուն դիրքն ունեն, այլև շատ հաճախ գերազանցում են
տղամարդկանց: Ի՞նչն է կանանց այդքան ուժ հաղորդում, եթե ոչ կամքն ու ձգտումը: Մադամը ուժեղ, ինքնուրույն, անվախ
և նպատակասլաց կանանց մասին է: Գործարար կանանց այս միությունը ներառում է տարբեր ոլորտներից ամենահայտնի
և հաջողակ կանանց, իսկ թե ովքեր են նրանք և ինչպիսի ուղի են անցել, ընթերցեք Մադամի այսօրվա բլոգում:
1. Լուսինե Սարգսյան
Մադամի գեղեցկուհի անդամներից մեկը իր բիզնես գործունեությունը իրականացնում է երկու տարբեր
ոլորտներում: Նա, «Art Sweet Cakes» հրուշակեղենի գործադիր տնօրենը լինելուց բացի, «SIROON
LOOSIN» գեղեցկության սրահի և խնամքի միջոցների արտադրության հիմնադիր տնօրենն է: Լուսինեն նշում
է, որ միշտ ունեցել է ձգտում գեղեցիկի հանդեպ, և մանկուց հենց ինքն է եղել իր մոտիվացիայի աղբյուրը:
Ինքնակատարելագործման ձգտումը միշտ ունենում է տեսանելի արդյունք:
2. Մարիամ Մեհրաբյան
Հայաստանի ամենահայտնի հոգեբաններից մեկը «Ժեստ » հոգեբանական կենտրոնի հիմնադիր տնօրենն է:
Կենտրոնը հոգեբանության ոլորտում մեծ նվաճում ունի և գործունեության 15 տարիների ընթացքում որակական
լուրջ փոփոխություններ է մտցրել Հայաստանում: Լինելով բազմազավակ մայր՝ Մարիամը շարունակում է
հանդես գալ նոր գաղափարներով և օգնել մարդկանց: Նա նշում է, որ մոտիվացիայի լավագույն տարբերակը
սեփական աշխատանքի արդյունքները տեսնելն է:
3. Նիկա Մանուկովա
Մադամի անդամ է նաև «Սիգնում » խորհրդատվական ընկերության հիմնադիր տնօրեն, բիզնես խորհրդատու,
տնտեսագետ և մենթոր Նիկա Մանուկովան: Բիզնես գործունեությունը նա հաջողությամբ համատեղել է
գիտականի հետ՝ հանդիսանալով «Համաշխարհային ազատ տնտեսական գոտիներ » կազմակերպության Եվրոպայի
և ԱՊՀ երկրների տարածաշրջանային տնօրեն և դասախոս՝ Հայաստանի տարբեր բուհերում: Ահա թե ինչպես է
աշխարհը գրավելու և սեփական գրասենյակ ունենալու մանկական երազանքը երկարատև տքնաջան աշխատանքի
շնորհիվ դառնում իրականություն:
4. Նելլի Մանուկյան
Ձեռնարկատիրությամբ զբաղվող կանայք հաճախ նախընտրում են դասական ոճ: Հայտնի «ELIS» կանացի
հագուստի բրենդը ներկայացնում է մեծ տեսականի և շատ սիրված է որակ, նորաձևություն և էլեգանտություն
գնահատողնորի կողմից: Բրենդը ռուսական է և ունի ավելի քան 200 խանութ և ֆրանչայզինգ տարբեր
քաղաքներում: Առաջին անգամ «Elis Fashion Rus » բրենդից օգտվելուց հետո Նելլին իր համախոհների հետ
որոշում է ներկայացնել բրենդը Հայաստանում, և ահա՝ բրենդը Երևանում ունի 3 խանութ: Նա նշում է, որ միշտ փորձում է ժամանակին համընթաց գնալ առաջ, չի սիրում սպասել ու ուշանալ, և հենց այդ գիծն էլ օգնում է
բիզնեսում:
5. Մարիա Խախամյան
Մադամի անդամներից է նաև «Փոքրիկ Իշխան » աշակերտակենտրոն կրթահամալիրի տնօրեն Մարիա
Խախամյանը: Սա այն դեպքերից է, երբ հիմնադիրը բիզնես ստեղծելու երազանք կամ մտադրություն չի ունեցել,
այլ միշտ ցանկացել է բարեփոխել կրթական ոլորտը: Հենց այդպես էլ 2000թ.-ին ստեղծվեց «Փոքրիկ Իշխան » -
ը, որտեղ դաստիարակվում և ձևավորվում են բազմակողմանի զարգացած անհատներ: Նա նշում է, որ այս
բիզնեսում շատ կարևոր են շարունակական ներդրումները, որոնցով ապահովվում են լավագույն պայմաններ մեր
կրտսեր ընկերների համար:

Դե ինչ, սիրելի կանայք, ժամանակն է ոգեշնչվել իրական օրինակներով: Մնացե՛ք Մադամի հետ, հետևե՜ք
նորություններին: Մեր մյուս անդամներին ծանոթացեք «Հայ հաջողակ կին ձեռնարկատերեր » բլոգում, ինչպես
նաև հետագա բլոգերում: