Բլոգ

Հետ գնալ բլոգի բաժին

Ինչպես հեռանալ միկրոմենեջմենթից

Ժամանակակից աշխարհում բիզնեսը մշտապես մարտահրավերների առաջ է։ Քաղաքատնտեսական գլոբալ զարգացումները պարբերաբար նոր հիմնահարցեր են առաջ բերում, որոնք անմիջապես անդրադառնում են մեծ բիզնեսի վրա։ Այսպիսով, ոչ միշտ են բիզնեսների ղեկավարները պատրաստ լինում այպես իրականացնել կառավարումը, որ բիզնեսը չցնցվի, փոխարենն արդյունավետ աշխատի։
Ու հենց այս՝ ցնցումների պահերին է, որ ի հայտ են գալիս ընկերության կառավարման բացերն ու սխալները։
Այս համատեքստում չափազանց կարևոր նշանակություն է տրվում բիզնեսի ղեկավարի ստրատեգիկ կառավարմանը։

Ո՞րն է ռիսկը։
Մենք հաճախ ենք լսում գործընկերներից, որ նույնիսկ ամենափոքր բանը պարտավոր են իրենք՝ բիզնեսի սեփականատերերն, անել, որպեսզի հաջողի։ Ամեն ինչ անելու շարքում են ինչպես կարևոր գլոբալ, այնպես էլ մանրուքային որոշումների կայացումը։ Օրինակ, շատ ընկերություններում սեփականատերեն անձամբ են զբաղվում, ասենք օֆիսային պարագաների՝ թուղթ, գրիչի ձեռքբերմամբ։ Նրանք անձամբ են գնում մատակարարներին, բանակցում, ապա ընտրություն կատարում։ Դե պարզ է, չէ՞ թե որքան ժամանակատար են նման մանր թվացող գործերը։ Ու բնական է, որ ժամանակ, ռեսուրս չի մնում գլոբալ հարցերի անդրադարձի համար։


Պատահող պրակտիկա է, երբ միկրոմենեջմենքը կլանում է կարևորը։ Սա վերաբերում նաև մարդկանց։ Երբ սեփականատերերը կենտրոնանում են մանր խնդիրների վրա, կորցնում են կարևորության զգացողությունը։ Օրինակ, նրանք կարող են անտեսել արժեքավոր ու հեռանկարային աշխատակցի հատկությունները՝ մտածելակերպը, ընկերությանը տված օգտակարությունը, փոխարենը կաող են նկատել նրա անհամապատասխան դրեսկոդն ու կենտրոնանալ դրա վրա։
Երբ մարդու միտքը սկսում է զբաղվել փոքր հարցերով, բնավ չթերագնահետով որևէ աշխատակցի գործառույթների կարևորությունը, մեծ հարցերի շուրջ մտածելու հնարավորություն պարզապես չի լինում։ Երբ ուղեղը կենտրոնանում է փոքրին, ընդարձակի մասին մտածել պարզապես ի զորու չէ։
Արդյունքում չեն նկատվում բիզնեսի գլոբալ հնարավորությունները, չեն սահմանվում ճիշտ նպատակներ, իսկ սահմանվածի հետևից գնալն էլ կրկին պատշաճ կերպով չի իրականացվում։


Ինչպես վարվել։
Իհարկե, արտաքին բիզնես խորհրդատուի ներգրավումը ոչ միշտ է նպատակահարմար։ Մանավանդ, որ ոչ միշտ է սեփականատիրոջ կողմից գիտակցվում, թե կառավարումը սխալներ ունի։
Տվյալ պարագայում շատ բան կախված է բիզնեսի սեփականատիրոջ ինքնաճանաչողությունից։ Յուրաքանչյուր մարդ էլ կարող է կողքից նայել իր կենսակերպին ու գործունեության սկզբունքներին։
Տվյալ պարագայում շատ կարևոր է գիտակցել, որ հնարավոր է ամեն ինչ չէ կատարվում ճշգրտությամբ, և որ շտկելու բաներ կան։
Ժամանակակից բիզնես խորհրդատվությունը մի քանի մեթոդներով է որոշում ընկերությունում միկրոմենեջմենթի աստիճանն ու դրա տված վնասները, սակայն դրանք բավական բարդ ու մանրակրկիտ քայլեր ու հաշվարկներ են ենթադրում։
Չափազանց պարզ ու հեշտ իրականացվող տեստ կարող է լինել Էյզենհաուերի մեթոդը՝ որոշակի մոդիֆիկացիաներով։ Օրվա ընթացքում գրանցելով Ձեր կողմից իրականացված քայլերը պետք է փորձեք յուրաքանչյուրին կշիռ տալ։


Ո՞ր գործերն է, որ պետք է անեք անձամբ Դուք։ Յուրաքանչյուր տողը հիմնավորել է պետք։ Շարադրե՛ք, թե ինչ կլինի, եթե դա անեք ոչ թե Դուք, այլ համապատասխան աշխատակիցը։ Եվ նշե՛ք, թե հատկապես ինչու եք անում ինքներդ։ Հիմնավորելիս պետք է նշել առնվազն պատճառ, թե ինչու եք իրականացնում այն ինքներդ։ Անպայման ֆիքսեք, թե որքան ժամանակ եք ծախսում Դուք տվյալ խնդրին անդրադառնալով։ Փորձեք գտնել նաև այն առավելությունները, որոնք հնարավոր են, եթե տվյալ աշխատանքն իրականացնի համապատասան հաստիքային աշխատակիցը։ Ֆիքսեք, թե որքան այլ աշխատանք՝ Ձեր բիզնեսի գլոբալ զարգացմանը վերաբերող աշխատանք կարող էիք տանել, տվյալ գործով զբաղվելու արդյունքում։


Ստացված հանրագումարը վերլուծել է պետք։
Այս համատեքստում չափազանց կարևոր է մտքի և մտածելակերպի փոփոխությունը։ Միկրոմենեջմենքը բնորոշ է հատկապես այն մարդկանց, որոնք իրենց բիզնեսը սկսել են զրոյից և քայլ առ քայլ են առաջ գնացել՝ անցնելով հաստիքների ու պարտականությունների լղոզման ամբողջ ճանապարհը։ Միկրոմենեջմենթը խժռում է այն մադկան, որոք չափազանց զգույշ ու ակնածանքով են վերաբերվում իրենց բիզնեսին, կարծում են, թե իրենց ներգրավվածությունը խիստ կարևոր է սրտացավության տեսանկյունից։
Իսկ իրականում, միկրոմենեջմենթից ձերբազատվելու ամենակարևոր սկզբունքը որոշում կայացնելն է՝ ամեն գոր վստահել իր պատասխանատուին։ Այս կապակցությամբ անհաժեշտ է հստակ համագործակցություն մարդկային ռեսուրսնեի կառավարչի հետ, եթե իհարկե նման հասիք ունեք։ Պետք է հստակ սահմանել աշխատակիցների գործառույթերի ու պարտականություների շրջանակը, ներդնել աշխատաքային և վերահսկողության պատշաճ համակարգեր։ Եվ ցանկացած գործառույթ վերստուգել՝ իրականացնելու փոխարեն։
Այս պրոցեսն աշխատատար է, ու հաճախ ժամանակատար։ Պետք է համակարգն ու գործառույթների շրջանակը մտածել մանրամասն ու չափելի։ Միայն այս դեպքում է հնարավոր տեսնել ընկերության մեծ ու գլոբալ անելիքները՝ փոքր ու մանր խոսակցությունների ու գործերի փոխարեն:
Դե ինչ, այսքանն էր այսօրվա բլոգը, շարունակեք հետևել Մադամի նորություններին, ինչպես նաև ընթերցեք <<Առաջնորդն աճեցնում է առաջնորդներին>> բլոգը։