Բլոգ

Հետ գնալ բլոգի բաժին

Jasmine Home Տեքստիլ

Ժասմին Հոմ ընկերությունը հիմնադրվել է քույրեր Անի և Աննա Դարբինյանների կողմից։ Նրանց հաջողության պատմությունը սկսվել է դեռևս 2016 թվականին, ընդամենը մեկ կարի մեքենայով։ Այսօր արդեն բրենդը ներկայացնում է 1000-ից ավելի տեսականի, որոնք հասանելի են ոչ միայն իրենց պաշտոնական կայքում, այլև Երևանի լավագույն տնտեսական խանութներում։


Նորարարական մոտեցում և համալիր արտադրություն
Ժասմին Հոմի արտադրամասը հագեցած է գերզարգացած, ավտոմատացված տեխնոլոգիաներով։ Այստեղ աշխատում են բացառապես փորձառու մասնագետներ, ինչը թույլ է տալիս ընկերությանը առաջարկել ոչ միայն բարձրորակ կենցաղային տեքստիլ, այլև արտահագուստ և բազմապրոֆիլ արտադրանք։
Ընկերության յուրահատկությունն այն է, որ իրականացնում է համալիր սպասարկում՝ սկսած տան տեքստիլից մինչև տարբեր ոլորտների մասնագիտական պատվերներ։ Սա Ժասմին Հոմին դարձնում է վստահելի գործընկեր թե՛ անհատական պատվերների, թե՛ մեծածախ պահանջարկի դեպքում։

Առաջին օնլայն տեքստիլ հարթակը Հայաստանում
Ժասմին Հոմը նաև առաջինն է Հայաստանում, որը ստեղծեց տան տեքստիլի վաճառքի օնլայն հարթակ՝ jasminehome.am
Կայքը առաջարկում է․
Մանրածախ գնորդների համար՝ արագ պատվերներ և հարմարավետ առաքում օնլայն վճարման միջոցով,
Մեծաքանակ գնորդների համար՝ գրանցվելու հնարավորություն և անմիջապես զեղչված արժեքներ մեծաքանակ գնումների դեպքում։


Համագործակցություն և համայնքային աջակցություն
Անի և Աննա Դարբինյանները նաև Մադամ ակումբի ակտիվ անդամներ են։ Նրանք սիրով համագործակցում են համայնքի կանանց հետ և մշտապես աջակցում ակումբի նախաձեռնություններին։