Կանացի հատկանիշներ, որոնք կօգնեն բիզնեսում
Ժամանակն ապացուցել է, որ տարածված կարծրատիպերն այն մասին, թե բիզնեսը կանանց համար չէ, ոչ մի կերպ չեն համապատասխանում իրականությանը: Ընդհակառակը՝ մասնագետները պնդում են, որ բիզնեսի շատ տեսակներ լավագույնս ղեկավարում են հենց կանայք՝ իրենց բնատուր հատկանիշների և բնավորության գծերի շնորհիվ: Հենց այդ մասին էլ կխոսենք Մադամի այսօրվա բլոգում:
Դիմացկունություն և սթրեսակայունություն
Միշտ ասում են, որ տղամարդիկ ավելի ուժեղ են: Իհարկե, եթե խոսքը ծանր քաշ բարձրացնելու մասինէ, ապաորոշակիճշմարտությունկա։Այնուամենայնիվ, կնոջ օրգանիզմն այնքան դիմացկուն և ամուր է, որ իրականացնում է իր գլխավոր առաքելությունը՝նոր կյանք է ծնում: Սա շատ ծանր աշխատանքէ, հետևաբարբնությունըկնոջըշնորհելէֆիզիկական, հոգևորևմտավորուժիլրացուցիչպաշար։Կազմակերպության համար դժվար պայմաններում կանանց դիմացկունությունն է, որ թույլ է տալիս չընկճվել և առանց խուճապի կարգավորել բոլոր խնդիրները, երկար ժամանակ աշխատել լարված գրաֆիկով, բարդ հանձնարարությունների պատասխանատվություն ստանձնել:
Մեղմ բնավորություն
Շատ իրավիճակներում տղամարդիկ իրենց բռնկուն բնավորության պատճառով կորցնում են ինքնատիրապետումը, ինչը կարող է հանգեցնել ոչ ռացիոնալ որոշումների, անձնակազմի հետ կոնֆլիկտների: Կանայք իրենց էությամբ ավելի մեղմ են և կարող են իրենց որոշումներն ընդունելի դարձնել ոչ թե ուժով և բռնությամբ, այլ ավելի ժողովրդավարական մեթոդներով՝ համոզելով, հիմնավորելով, փոխզիջման գնալով: Աշխատակիցների կողմից սխալների դեպքում կանայք շատ հանդուրժող են և առաջին հերթին փորձում են ուղղել դրանք, սովորեցնել՝ մեղադրելու փոխարեն:
Հաշվենկատություն
Կին առաջնորդը միշտ տեղյակ է իր որոշումների հետևում կանգնած շահերից և պատճառներից: Նրանք կարողանում են մի քանի քայլ առաջ տեսնել, թե իրենց ինչ է սպասվում և պատրաստվել դրան: Կանայք երբեք կազմակերպության միջոցներն անտեղի չեն վատնում, չեն սկսում ռիսկային նախագծեր, եթե վստահ չեն, որ հաջողելու են:
Հոգատարություն
Այս փաստի հետ վիճելը նույնպես անիմաստ է. կանայք ի բնե հոգատար են բոլորի հանդեպ: Կին ղեկավարը գիտի գնահատել և հարգել իր աշխատակիցների ընտանեկան կյանքը՝ չստիպելով նրանց գիշերել գրասենյակում և անվերջսթրեսի ենթարկել։ Նրանք միշտ փորձում են իրավիճակին նայել դիմացինի աչքերով, հարմարվել նրանց:Եվհետևաբար՝ նա շատ ավելի հակված է ենթակաների հետ հարաբերություններում ճկունլինել: Ավելին՝ հենց հոգատարությունն է ստիպում, որ կին տնօրենըհաճախջերմ, գրեթե «ընտանեկան» հարաբերություններէկառուցումընկերությունում՝հիմնվածվստահության, հանդուրժողականության, փոխըմբռնմանվրա:
Մադամը միավորում է հաջողակ և նպատակասլաց կին ձեռնարկատերերին՝ փորձով կիսվելու, նոր հմտություններ սովորելու և համագործակցելով առառընթաց ապահովելու համար: Իսկ նրանք, ովքեր դեռ չեն կողմնորոշվել, թե որ ոլորտում են ծավալելու իրենց բիզնեսը, Մադամի բլոգում կգտնեն ամենաօգտակար ու հետաքրքիր առաջարկներն ու խորհուրդները: Իսկ «Հոբբիներ, որոնք կարելի է վերածել բիզնեսի» բլոգում կիմանաք, թե ինչպես գումար վաստակել ձեր սիրելի զբաղմունքի միջոցով: