Lalunz խանութների ցանցը ընդլայնվում է
Madam գործարար կանանց ակումբի անդամներից յուրաքանչյուրն իրենց ոլորտոմ նորանոր հաջողություններ է գրանցում։ Մի քանի օր առաջ տեղի ունեցավ Lalunz մանկական հագուստի խանութների ցանցի նոր մասնաճյուղի բացումը։ Բրենդի հիմնադիրը մեր անդամակից Լուսինե Դավթյանն է։
Lalunz-ը մանկական հագուստի և աքսեսուարների հայկական արտադրական բրենդ է։ Այն առաջարկում է ոճային, հարմարավետ և բարձրակարգ հագուստ՝ 0-ից 12 տարեկան երեխաների համար։ Բրենդի առանձնահատկություններից մեկն այն է, որ արտադրության մեջ օգտագործվում է բացառապես բարձրորակ հումք, քանի որ երեխաների մաշկը շատ նուրբ է, իսկ հագուստը պետք է լինի հարմար, թեթև, գործվածքը՝ փափուկ և շնչող։
Lalunz բրենդային խանութները ներկայացված էին 3 հասցեում, իսկ այժմ բացվել է 4-րդ մասնաճյուղը՝ Կասյան 3 հասցեում։ Սրտանց շնորհավորում ենք Լուսինեին ընդլայնման առթիվ, մաղթում՝ նորանոր ձեռքբերումներ։ Մեր ամեն անդամակցի ձեռքբերումները շատ կարևոր և ոգևորող են, շարունակեք հետևել մեր բլոգին, դրանց ծանոթանալու համար, ինչպես նաև ընթերցեք «DREAM Chocolate-ը մասնակցել է Qatar International Agricultural Exhibition 2023-ին» բլոգը։