Բլոգ

Հետ գնալ բլոգի բաժին

«Մեր ժամանակների հերոսը» խորագրով մրցանակաբաշխության հաղթական մրցանակին է արժանացել «Դրիմ շոկոլադ» ընկերության հիմնադիր և տնօրեն Անահիտ Բեյբությանը։

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի է ունեցել «Մեր ժամանակների հերոսը» խորագրով մրցանակաբաշխություն:
Մրցանակները շնորհվել են «Մեր ժամանակների հերոսը» հաղորդման 13 մասնակիցներին՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի՝ Տեղեկատվության և Հանրային կապերի կենտրոնի կողմից։

Այդ մրցանակներից մեկին է արժանացել «Մադամ» գործարար կանանց ակումբի անդամ, շոկոլադի արտադրությամբ զբաղվող, «Դրիմ շոկոլադ» ընկերության հիմնադիր Անահիտ Բեյբությանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը բոլոր մրցանակակիրներին և «Մեր ժամանակների հերոսը» հաղորդման բոլոր մասնակիցներին հրավիրել է բեմ և շնորհակալություն հայտնել ստեղծագործական աշխատանքի համար:

Շնորհավորում ենք մեր անդամին այս մրցանակի կապակցությամբ, մաղթում` նորանոր հաջողություններ և ձեռքբերումներ։