Բլոգ

Հետ գնալ բլոգի բաժին

Mister Jin-ը 8 տարեկան է

Mister Jin-ը կենցաղային քիմիայի արտադրությամբ զբաղվող հայկական ընկերություն է, որի համահիմնադիր Լուսինե Ավետիսյանը Մադամ գործարար կանանց ակումբի անդամակիցներից է։ Ընկերությունը, որը շուկայում առաջատարներից մեկն է, մայիսի 6-ին տոնեց գործունեության 8 ամյակը։
Այս 8 տարիների ընթացքում Mister Jin-ը սպառողին է մատակարարել տարբեր տեսակի կենցաղային քիմիա՝ առանձնանալով բարձր որակով և մատչելի գնով։ Արտադրվող ապրանքների տեսականին շարունակ ընդլայնվում է՝ ներառելով նոր կատեգորիաներ և տեսակներ, ինչի շնորհիվ ընկերությունն արժանացել է բազում մրցանակների և հավաստագրերի։ Լուսինեն նշում է, որ ընկերության գլխավոր նպատակը մրցունակ արտադրանքի ստեղծումն է, որը առաջատար կլինի ոչ միայն տեղական, այլև՝ արտաքին շուկայում։

Ընկերությունը արդեն իսկ մեծ ներդրում ունի կենցաղային քիմիայի արտադրության ոլորտի զարգացման հարցում, իսկ հետագայում, հուսով ենք, էլ ավելի կկատարելագործվեն արտադրանքն ու տեխնոլոգիաները։ Շնորհավորում ենք Լուսինեին ընկերության տարեդարձի առթիվ, ինչպես նաև մաղթում ենք նորանոր ձեռքբերումներ։ Ամեն անդամակցի նվաճում գործարար կանանց համայնքը կդարձնի ավելի կայուն և ամուր։ Շարունակեք հետևել Մադամ բլոգին, ինչպես նաև ընթերցեք «Moka Pot YVN․ նոր սրճարան Երևանում» բլոգը։