Բլոգ

Հետ գնալ բլոգի բաժին

Նոր հայտնագործություն կին գիտնականի կողմից

Քաղցկեղի բուժման ընթացքում հոգեբանական ծանր ազդեցություն գործող խնդիրներից մեկը մազերի կորուստն է: Կին գիտնականներից մեկի փառահեղ հայտնագործությամբ այդ խնդիրն արդեն լուծելի է, իսկ թե ինչպես, կիմանաք Մադամի բլոգում:

Երբ 45-ամյա Ջենիֆեր Գրաֆին կրծքագեղձի քաղցկեղ ախտորոշեցին, նա, լինելով մանկաբարձ-գինեկոլոգ, առաջին հերթին մտածեց իր հիվանդերի մասին: Գրաֆը գիտեր, որ նա իվիճակի կլինի հաղթահարել քիմիոթերապիայի 12 փուլերը: Այնուամենայնիվ, նա անհանգստանում էր, թե ինչպես հիվանդները կարձագանքեն, երբ տեսնեն բուժման նենգ կողմնակի ազդեցություններից մեկը՝ մազաթափությունը: Այսօր Գրաֆը հաղթահարել է բուժման ութ շրջանը և պահպանել իր մազերի 90%-ը:

Ջենիֆերը բուժման ընթացքում երկար ուսումնասիրությունների արդյունքում բացահայտեց, որ մազերը կարելի է պահպանել գլխամաշկի սառեցման միջոցով: Գլխամաշկի սառեցումը կարող է օգնել շատ հիվանդների փրկել իրենց մազերը ամբողջությամբ կամ մեծ մասամբ, քանի որ սառնության ազդեցությամբ արյան անոթները նեղանում են և կանխում քիմիական նյութերի՝ մազերի ֆոլիկուլներին հասնելը: Բայց Դիլիգանն իր բուժման ընթացքում ընտրեց դրա ամենաանհարմար, թանկ և անգործունակ մեթոդը. բուժքույրերը չոր սառույցի տոպրակներ էին դնում նրա գլխին յուրաքանչյուր 20-30 րոպեն մեկ, մինչ նա ստանում էր քիմիկատները: Գործընթացը ստացվեց, Գրաֆը տեսավ արդյունքը, բայց համոզված էր, որ ավելի լավ ճանապարհ կա:

Նա մտածում էր՝ ինչպե՞ս ստեղծել ավելի արագ, մատչելի, շարժական, հեշտ և արդյունավետ մեթոդ: Հարցին պատասխանելու համար Ջենիֆերը ծախսել է իր սեփական խնայողություններից $40,000: Սթենֆորդի բիզնես դպրոցի երկարամյա տեխնոլոգիական գործադիր Դիլիգանը օգնեց հերոսուհուն գտնել դիզայներներ և ինժեներներ, որոնք պետք է մշակեին գլխամաշկը սառեցնող շարժական կափարիչի նախագիծը: Նա ցանկանում էր գլխարկի նմանությամբ մի սարք ստեղծել, որը բավականաչափ թեթև և հարմար կլիներ, որպեսզի մնար ցանկացած մարդու գլխին: Մարտահրավերներից մեկը այն էր, որ սառեցման համակարգը աշխատեր նույնիսկ այն բանից հետո, երբ անջատվեր հոսանքի աղբյուրից և տեղափոխվեր հիվանդի հետ:

Մի քանի ամիս տևած աշխատանքներից հետո՝ երբ արտադրվվել էր սարքավորման մի քանի օրինակ, հեղինակը սկսեց սառեցնող կափարիչները սպառողներին տալ վարձակալությամբ կամ վաճառել քիմիաինֆուզիոն կենտրոններին: Անձամբ լինելով հիվանդ՝ Ջենիֆերը հասկանում է, թե որքան հույս կա այդ փոքրիկ սարքի մեջ: Cooler Heads Amma համակարգը կարող է ճանապարհորդել հիվանդի հետ, ինչը նշանակում է, որ մարդիկ կարող են հեշտությամբ տեղափոխել այն մեքենա, տուն կամ ցանկացած այլ վայր և հավելյալ ժամանակ չանցկացնել հիվանդանոցում, քանի որ լավագույն արդյունք ապահովելու համար սառեցումը պետք է տևի 30 րոպե:

Դիլիգանը պնդում է, որ գլխամաշկի սառեցումը բժշկական անհրաժեշտություն է՝ մատնանշելով ուսումնասիրությունները, որոնք ցույց են տալիս, որ բազմաթիվ կանայք քիմիաթերապիայի պատճառով առաջացած մազաթափությունը համարում են վատագույն կողմնակի ազդեցությունը, և գրեթե 10%-ն ասում է, որ կհրաժարվի բուժումից միայն դրանից խուսափելու համար:

Ջենիֆեր Գրաֆի այս հայտնագործությունը գործնական մեծ նշանակություն ունի քաղցկեղի դեմ պայքարի հարցում, քանի որ օգնում է բարելավել հիվանդների հոգեբանական վիճակը, կանխել հուսալքությունը: Գիտական ոլորտում այսպիսի կարևոր գյուտերով կանայք ապահովում են իրենց փառքն ու պատիվը: Ցանկացած մեծ գործ հեշտությամբ չի արվում և պահանջում է ժամանակի, ջանքերի, ռեսուրսների լուրջ ներդրում: Աշխատանքի վրա գերկենտրոնացումը կարող է ազդել առողջության վրա: Թե ինչպես խուսափել դրանից, ընթերցեք Մադամի՝ «Նյարդային գերծանրաբեռնվածության դեմ պայքարելու 5 եղանակ» բլոգում: