PinkBerry ընկերության պաղպաղակը «Продэкспо 2023» ցուցահանդեսում արժանացել է ոսկե մեդալի «Լավագույն որակ» անվանակարգում
PinkBerry ընկերության պաղպաղակը «Продэкспо 2023» ցուցահանդեսում արժանացել է ոսկե մեդալի «Լավագույն որակ» անվանակարգում
2023թ․-ի փետրվարին Մոսկվայում տեղի է ունեցել «Продэкспо» 30-րդ միջազգային ցուցահանդեսը, որում մեր անդամակից Անի Ղազարյանը ներկայացրել է PinkBerry ընկերությունը։ Ընկերության արտադրանքից Ice burger պաղպաղակը արժանացել է «Լավագույն որակ» ոսկե մեդալի։
Prodexpo-ն սննդամթերքի և ըմպելիքների ամենամեծ միջազգային ցուցահանդեսն է Ռուսաստանում և Արևելյան Եվրոպայում, որին մասնակցում են 35 երկրից 2000-ից ավել մասնակից և 68000-ից ավել այցելու 115 երկրից։ Այստեղ ներկայացվում է տարբեր կատեգորիայի սննդամթերք ամբողջ աշխարհից։ Ամեն տարի ցուցահանդեսը ներկայացնում է մինչև 14% նոր արտադրանք։ Ցուցահանդեսը տեղի է ունենում ավելի քան 100,000քմ․ տարածքում։
PinkBerry-ն պաղպաղակի արտադրությամբ զբաղվող ընկերություն է, որն ունի նաև պաղպաղակների մասնագիտացված խանութներ։ Ընկերությունը ոլորտում համարվում է լավագույններից մեկը և շուկայում ունի կայուն դիրք։ Հենց այսպիսի նվաճումների շնորհիվ էլ հայկական ընկերությունները հայտնի են դառնում նաև միջազգային շուկայում։
Շնորհավորում ենք մեր անդամակցին կարևոր մրցանակի համար, մաղթում՝ նորանոր ձեռքբերումներ։ Անչափ ուրախ ենք մեր բոլոր անդամակիցների հաջողություններով, քանի որ չկա ավելի ոգևորիչ բան, քան միմյանց առաջընթացին ականատես լինելը։ Անի Ղազարյանի բիզնես հաջողություններից մեկը ներկայացված է «Malaga EVN.» բլոգում։