Հետ գնալ
Միջոցառման մասին
Ի՞նչ եմ ուզում, ո՞ւր եմ ուզում հասնել և ինչպե՞ս կարող է իմ անձնական բրենդն օգնել ինձ հասնելու նպատակներիս։
MADAM-ում մշակում ենք կին գործարարների զարգացմանն ուղղված նոր ծրագիր, որի նպատակն է օգնել յուրաքանչյուր մասնակցի բացահայտել իր ներուժը, հստակեցնել նպատակներն ու կառուցել անձնական բրենդի զարգացման անհատական ռազմավարություն։
Ծրագրի ընթացքում կիրականացնենք յուրաքանչյուր մասնակցի կերպարի մշակում և զարգացում՝ աշխատելով նրա դիրքավորման, հաղորդակցության, տեսանելիության և մասնագիտական ճանաչելիության ուղղությամբ։
Ի՞նչ է տալիս անձնական բրենդը։
🔹 Օգնում է հստակ ներկայացնել սեփական արժեքն ու փորձը։
🔹 Ձևավորում է վստահություն և մասնագիտական հեղինակություն։
🔹 Ապահովում է ավելի մեծ ճանաչելիություն և նոր կապեր։
🔹 Բացում է համագործակցության ու բիզնեսի զարգացման նոր հնարավորություններ։
🔹 Օգնում է առանձնանալ մրցակցային միջավայրում և հասնել հաջորդ մակարդակին։
Ո՞ւմ հետ ենք աշխատելու։
Ծրագրում կներգրավվեն տարբեր ոլորտների մասնագետներ՝
• Բրենդ ստրատեգ և ղեկավար
• Բիզնես քոուչ
• Մարքեթոլոգ
• Հանրային խոսքի մասնագետ
• Վիզուալ բրենդինգի մասնագետ
• SMM և թիրախավորված գովազդի մասնագետ
• Ոճաբան՝ ըստ բյուջեի հնարավորության
Մեր նպատակը պարզապես գեղեցիկ կերպար կամ սոցիալական ցանցերում ակտիվ ներկայություն ստեղծելը չէ։ Մենք ցանկանում ենք, որ յուրաքանչյուր կին գործարար հասկանա՝ ինչ է ուզում, ինչով է առանձնանում, ինչպես է ցանկանում ներկայանալ աշխարհին և ինչպես կարող է իր անձնական բրենդը ծառայեցնել բիզնեսի զարգացմանը։
Այս ճանապարհորդությունն ուզում ենք անցնել միասին՝ անհատական մոտեցմամբ, մասնագիտական աջակցությամբ և հստակ քայլերով՝ մինչև 2026 թվականի ավարտը։
💬 Կցանկանա՞ք մասնակցել այս ծրագրին։
Ի՞նչ կուզենայիք փոխել կամ զարգացնել ձեր անձնական բրենդում, և ի՞նչ արդյունքի կուզենայիք հասնել մինչև տարեվերջ։
Ձեր պատասխանները կօգնեն մեզ ձևավորել ծրագիրը՝ հաշվի առնելով MADAM-ի անդամների իրական կարիքներն ու նպատակները։
#MADAM #ԱնձնականԲրենդ #ԿինԳործարարներ #ԲիզնեսիԶարգացում