Միջոցառում

Հետ գնալ

Կոնտենտ

Բիզնեսի զարգացում
Էթիկետ
Բիզնես այցեր
Ժամանց

Առողջ կին, առողջ բիզնես

Միջոցառման մասին

Կնոջ առողջությունը ընտանիքի, աշխատակազմի, ընկերային միջավայրի բարեկեցության ու հանգստության նախապայմանն է։ Երբ առողջ է կինը, հանդարտ է միջավայրը։

Ժամանակակից կյանքը՝ անվերջ սթրեսները, տեղեկատվական տարափները, բիզնեսից եկող անհանգստություններն ու ծանրաբեռնվածությունը քիչ ժամանակ են թողնում սեփական առողջության մասին մտածելու։

Ամենամսյա առողջապահական պանելները հնարավորություն կտան հստակ մասնագիտական տեղեկատվություն ստանալ կնոջ առողջության վերաբերյալ։

Մենք կիմանանք, թե ինչպես է պետք կանխարգելել ամենատարածված հիվանդությունները։

Կստանանք մեզ հուզող հարցերի պատասխանները նեղ մասնագետներից՝ համացանցում կասկածելի տեղեկություններ փնտրելու փոխարեն։

Կբացահայտենք, թե հատկապես որ ախտանշաններն են, որոնց դեպքում այցը նեղ մասնագետին չափազանց կարևոր է ու հետաձգելն անթույլատրելի։

Հրավիրված մասնագետներն են

1․ Տաթևիկ Ղորուխչյան- բժշկական գիտությունների թեկնածու, գինեկոլոգ, Վերականգնողական առողջության և պերինատալոգիայի գիտահետազոտական կենտրոնի մասնաճյուղի ղեկավար

2․Արթուր Ավետիսյան – օնկոլոգ, Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի գլխավոր բժիշկ

3․ Հովհաննես Հովհաննիսյա- Մաշկաբանության ազգային կենտրոնի փոխտնօրեն, ՀՀ առողջապահության նախարարի մաշկաբանության հարցերով կոնսուլտանտ

4․ Լամարա Մանուկյան – թերապևտ

Սպասվում է հետաքրքիր և բազմակողմանի քննարկում՝ նեղ մասնագիտականից մինչև ընտանիքի և կնոջ առողջություն։

Հանդիպման վայրը՝ «Երևան Իմ սեր հիմնադրամի» տեռասա, Հասցե՝ Իսրայելյան 3, Սուրբ Սարգիս Եկեղեցու հարևանությամբ

18:00 30-05-2023