Միջոցառում

Հետ գնալ

Կոնտենտ

Բիզնեսի զարգացում
Էթիկետ
Բիզնես այցեր
Ժամանց

Առողջ ընտանիք՝ առողջ բիզնեսի հիմքում

Միջոցառման մասին

Բիզնեսում կնոջ հաջողությունը շատ հաճախ կախված է ընտանեկան հարաբերությունների որակից։ Երբ ընտանիքում հարաբերությունները ներդաշնակ են, կինն ավելի ինքնավստահ, խաղաղ և հավասարակշռված է դառնում, և որքան էլ խուսափենք իրականությունից, մարդու հոգեվիճակն իրապես ազդում է կյանքի բոլոր ասպեկտների վրա։ Կանանց հենասյունը սեփական ընտանիքը, ամուսինն ու երեխաներն են, ովքեր ուժ և վստահություն են տալիս։

Այս անգամ կունենանք քննարկում ընտանեկան հարաբերությունների թեմայով։ Խոսնակներն են՝
Մերի Ներսիսյանը՝ Հանրային հեռուստաընկերության «Լուրերի» մեկնաբան,
Գոռ Պետրոսյանը՝ Հանրայն հեռուստաընկերության պրոդյուսեր, ՅՈւՆԻՍԵֆ-ի առողջապահության և սնուցման բաժնի հասարակայնության հետ կապերի խորհրդատու։

Հանդիպման ընթացքում քննարկվելու են հետևյալ հարցերը․
*Երջանիկ ընտանիք կառուցելու մեր փորձը:
*Ընտանիքի երջանկությունը սկսվում է կողակցի ընտրությունից:
*Ինչպես ընդունել կողակցին այնպիսին, ինչպիսին կա ու չփորձել ձևափոխել նրան:
*Իրար բարձրացնելու և մեկը մյուսի համար հենասյուն դառնալու կարևորությունը:

18:00 12-12-2023