Հետ գնալ
Միջոցառման մասին
Գործարար կանանց ակումբի շրջանակներում, կայցելենք հրաձգարան, որտեղ կբացահայտենք զենքերի առանձնահատկություններն, կսովորենք կրակել և կունենանք հետաքրիքր գրույց նախագծի գաղափարակիցների հետ։
«Ազատազէն» կրթական ՀԿ-ն հիմնադրվել է 2021 թվականին 44-օրյա պատերազմի մասնակիցների կողմից՝ լուծելու համար ՀՀ անվտանգային խնդիրները քաղաքացիական ուժերով։ Կազմակերպույթան գործունեությունը նպատակաուղղված է Հայաստանում զենք կրելու և կիրառելու մշակույթի ձևավորմանն ու զարգացմանը, օրենսդրական դաշտի բարելավումներին, զինագործության զարգացման նպաստմանը, ինչպես նաև ուսումնամարզական հավաքների, հրաձգության դասընթացների, ռազմասպորտային և հրաձգության մրցույթների կազմակերպմանը։
Հրահանգչական կազմը համալրվել է միջազգային որակավորում ունեցող և երկար տարիներ խաղաղապահ առաքելություն իրականացրած մասնագետներով, ովքեր իրենց գիտելիքը և փորձը արդյունավետ փոխանցում են Ազատազէնի կողմից պարբերաբար կազմակերպվող միջոցառումների և դասերի միջոցով։
Ազատազէնում մեզ կդիմավորի նախագծի հիմնադիր Նաղաշ Բաղդասարյանը: