Միջոցառման մասին
Ինչպե՞ս բարելավել վաճառքի գործընթացը, զարգացնել բանակցային հմտությունները և դառնալ ավելի ազդեցիկ առաջնորդ։ Մադամ Բիզնես ակումբը հրավիրում է ձեզ մասնակցելու բացառիկ հանդիպման Արթուր Հակոբյանի հետ՝ բիզնես մարզիչ, սերտիֆիկացված քոուչ, մենթոր և հաղորդակցությունների փորձագետ, ով ունի 25 տարվա փորձ և աշխատել է ինչպես տեղական, այնպես էլ միջազգային շուկաներում։
Ի՞նչ կսովորեք հանդիպման ընթացքում– Բանակցությունների և վաճառքի արդյունավետ տեխնիկաներ
– Առաջնորդության և թիմի կառավարման գործիքներ
– Բիզնես էթիկետի և վստահ հաղորդակցման հիմունքներ
– Հաճախորդների հետ երկարատև ու արդյունավետ հարաբերությունների ձևավորման մոտեցումներ
Հանդիպումը նախատեսված է գործարար կանանց, ձեռներեցների և առաջնորդների համար, ովքեր ցանկանում են զարգացնել իրենց մասնագիտական հմտությունները, կիրառել նորագույն գործիքներ և ստանալ պրակտիկ գիտելիքներ անմիջապես մասնագետից։