Միջոցառման մասին
Madam Business Club x InSport | Կանացի էներգիա և առողջ ապրելակերպ
Սիրելի՛ Madam-ներ, հրավիրում ենք ձեզ միանալ բացառիկ իրադարձության, որտեղ համատեղելու ենք ինքնազարգացումն, առողջ ապրելակերպը և կանացի էներգիան։Այս հանդիպման ընթացքում՝ Կհանդիպենք ակումբի հիմնադրի հետ և կքննարկենք առողջ կյանքի կարևորությունը։
Կբացահայտենք կանացի էներգիայի ուժն ու ազդեցությունը առօրյայում և կարիերայում։
Կկատարենք թիրախային մարզումներ, որոնք ոչ միայն կուժեղացնեն մեր մարմինը, այլև կօգնեն վերականգնել էներգետիկ հավասարակշռությունը։
Հատուկ այս իրադարձության համար նախատեսված է թիմային համազգեստ, որը ևս մեկ քայլով կմիավորի մեզ և կստեղծի իսկական Madam էներգիա։
Միացե՛ք մեզ այս շարժուն, ոգեշնչող ու ուժեղացնող հանդիպմանը՝ զգալու, թե որքան կարևոր է ներդաշնակ լինել մարմնի, մտքի ու հոգու հետ։
Փետրվարի 18
10:00
InSport
Միջոցառման մասին
Ինչպե՞ս բարելավել վաճառքի գործընթացը, զարգացնել բանակցային հմտությունները և դառնալ ավելի ազդեցիկ առաջնորդ։ Մադամ Բիզնես ակումբը հրավիրում է ձեզ մասնակցելու բացառիկ հանդիպման Արթուր Հակոբյանի հետ՝ բիզնես մարզիչ, սերտիֆիկացված քոուչ, մենթոր և հաղորդակցությունների փորձագետ, ով ունի 25 տարվա փորձ և աշխատել է ինչպես տեղական, այնպես էլ միջազգային շուկաներում։
Ի՞նչ կսովորեք հանդիպման ընթացքում– Բանակցությունների և վաճառքի արդյունավետ տեխնիկաներ
– Առաջնորդության և թիմի կառավարման գործիքներ
– Բիզնես էթիկետի և վստահ հաղորդակցման հիմունքներ
– Հաճախորդների հետ երկարատև ու արդյունավետ հարաբերությունների ձևավորման մոտեցումներ
Հանդիպումը նախատեսված է գործարար կանանց, ձեռներեցների և առաջնորդների համար, ովքեր ցանկանում են զարգացնել իրենց մասնագիտական հմտությունները, կիրառել նորագույն գործիքներ և ստանալ պրակտիկ գիտելիքներ անմիջապես մասնագետից։