Միջոցառման մասին
Կրթության կազմակերպման գործում ծնողն ունի կենտրոնական դեր և նշանակություն: Սակայն կարևոր է նաև ճիշտ պատկերացնել ծնողների գործնական մասնակցությունը և նրանց իրական աջակցության ձևերը կրթության գործում:
Այս կարևոր թեմայի շուրջ իր բազմամյա փորձով և մտորումներով կիսվելու է «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակարթական համալիրի տնօրեն Աշոտ Ալիխանյանը, ով կրթության հաջողության գլխավոր երաշխիքներից է համարում եռամիսանության՝ դպրոցի, երեխայի, ընտանիքի միևնույն ուղղությամբ նայելը և սերտ համագործակցությունը:
Հանդիպումը ընթացքում անդրադառնալու ենք ծնողավարմանն առնչվող մի քանի հոգեբանական հարցերի:
Մայրությունը յուրաքանչյուր կնոջ կյանքում ամենաերջանիկ իրողությունը լինելով հանդերձ՝ թերևս նաև ամենամարտահրավերայինն է: Իսկ եթե այն նաև համատեղվում է գործարար կին լինելու դերի հետ, մարտահրավերները բազմապատկվում են:
Այս երկու դերերի հավասարակշռությունը չափազանց կարևոր է կնոջ ներդաշնակ իրացման համար: Ինչպե՞ս պահպանել կնոջ կյանքի երկու կարևոր ոլորտների հավասարակշռվածությունը, ինչպես լինել արդյունավետ և ներդաշնակ այդ երկու դերերում: Այդ հարցերին է անդրադառնալու ճեմարանի հոգեբանական կենտրոնի ղեկավար Անի Հարությունյանը: