Միջոցառում

Հետ գնալ

Կոնտենտ

Բիզնեսի զարգացում
Էթիկետ
Բիզնես այցեր
Ժամանց

Բիզնեսի գնահատում

Միջոցառման մասին

10:00 16-09-2023

Բիզնեսի գնահատում

Միջոցառման մասին

Բիզնեսի զարգացումը, տեսական գիտելիքներից, բիզնեսի համընդհանուր կանոնների իմացությունից, անձնական որակների զարգացումից բացի, ներառում է նաև մեկ այլ շատ կարևոր ասպեկտ՝ բիզնեսի իրավիճակային գնահատում, անհատականացված, տեղայինացված լուծումների բացահայտում։ Իրականում բիզնեսի խոցելի կողմերի բացահայտումը, վերլուծությունն ու երկարաժամկետ լուծումներ գտնելը հենց այն գործընթացներն են, որոնք ապահովում են զգալի առաջընթաց։ Քանի որ հաճախ բիզնեսի ղեկավարները չեն նկատում սեփական գործունեության թերությունները, թույլ կողմերը, այդ հարցում կօգնեն փորձագետները՝ Մարիա Հովումյանն(CMC,EFOM. միջազգայնորեն հավատարմագրված կառավարման խորհրդատու` 20+ տարվա փորձառությամբ ռազմավարական կառավարման, տաղանդների զարգացման ոլորտներում) ու Մաննիկ Սահակյանը(CMC,MBA. միջազգայնորեն հավատարմագրված կառավարման խորհրդատու` 20+ տարվա փորձառությամբ` տաղանդների զարգացման ոլորտում), իրենց՝ խորհրդատվական և տաղանդների բացահայտման ոլորտներում տասնամյակների փորձով և գիտելիքներով։ «Բիզնեսի գնահատում» խորագրով աշխատանքային դասընթացը կընթանա մի քանի փուլով․
 

  • մասնակիցների կողմից իրենց բիզնեսի ներկայիս «առողջական վիճակի» գնահատում,
  • բիզնեսի վիճակը պայմանավորող գործոնների բացահայտում,
  • ընկերության «առողջացման» մոտեցումների վերհանում,
  • ընկերության ցանկալի վիճակի սահմանում,
  • անհատական խորհրդատվություն,
  • հետագա քայլերի համաձայնեցում։
10:00 16-09-2023