Միջոցառման մասին
Փողի մետաֆիզիկան փիլիսոփայական ուսմունք է, որը դիտում է փողը ոչ միայն որպես փոխանակման միջոց, այլ նաև որպես իրական հարստության խորհրդանշական առարկա կամ նույնիսկ աստվածային էություն: Փողի մետաֆիզիկան հուշում է, որ փողն ունի ոչ միայն նյութական, այլև մետաֆիզիկական արժեք։ Այն կարող է կապված լինել երջանկության, ազատության, իշխանության և այլ բարձր արժեքների գաղափարների հետ։
Հենց այս թեման էլ «Մադամ» բիզնես ակումբում կքննարկենք Your Space կենտրոնի հիմնադիր տնօրեն Լուսինե Պողոսյանի հետ։
Դրամական մետաֆիզիկան կարող է տալ որոշ օգուտներ այն մարդկանց, ովքեր օգտագործում են դրա փիլիսոփայական սկզբունքներն իրենց կյանքում։
Փողի նկատմամբ վերաբերմունքի բարելավում. փողի մետաֆիզիկան կարող է օգնել փոխել վերաբերմունքը փողի նկատմամբ՝ ուշադրությունը նյութականից տեղափոխելով դեպի հոգևոր արժեքներ, ինչպիսիք են երախտագիտությունը, երջանկությունը, ազատությունը, սերը և այլն:
Միջոցառման մասին
ԵՐԿԱՄՍՅԱ ԲԻԶՆԵՍ ԴԱՍԸՆԹԱՑ, նախատեսված գործարար կանանց համար
Հանդիպում ենք շաբաթական 2 անգամ։
Բազմաթիվ կանայք, ովքեր ցանկանում են զարգացնել իրենց բիզնեսը, եւ տեղափոխել հաջորդ մակարդակ, հաճախ իրենց կողքին փորձառու մասնագետների, մենթորների աջակցության կարիքն են ունենում:
Բիզնեսի հաճորդ մակարդակ տեղափոխվելու համար, շատ կարևոր է մասնագետների աջակցությունն։
Դասընթացն իրականացնում ենք հատուկ մշակված մեթոդաբանությամբ, որտեղ հստակ սահմանում ենք բիզնեսի ներկա կարգավիճակը, գրանցում ենք ցուցանիշներն և 2 ամիս շարունակ ուղորդում ենք բիզնեսի դեպի հաջորդ մակարդակ։
Դասընթացի թեմաներ՝
Բիզնեսի կառավարում
Ժամանակի կառավարում
Բրենդի դիրքավորում
Մարքեթինգ, Բրենդինգ
Նոր շուկաներ գրավելու ռազմավարություն
Վաճառքներ
Մարդկային ռեսուրսների մոտիվացիա և կառավարում
Բիզնես հոգեբանություն
Բիզնես իրավաբանություն
Հղկված խոսք և բանակցություններ