Միջոցառման մասին
Այսօրվա թվային դարաշրջանում ինֆլյուենսերների, բլոգերների հետ համագործակցությունը դարձել է առանցքային ռազմավարություն բիզնեսների համար, որոնք նպատակ ունեն ուժեղացնել իրենց առցանց ներկայությունը և գրավել նոր լսարաններ: Քանի որ սոցիալական մեդիան շարունակում է գերիշխել մարքեթինգային ոլորտում, ինֆլյուենսերները որպես կարծիքի առաջնորդներ կարող են խթանել ապրանքանիշի մասին իրազեկվածությունը և նույնիսկ վաճառքը:
Սակայն, կարևոր է հաշվի առնել, որ յուրաքանչյուր բիզնես ունի իր առանձնահատկություններն ու թիրախային լսարանը, հետևաբար կարևոր է ճիշտ և համապատասխան բլոգերի, ինֆլյուենսերի ընտրելը։
Հենց այս նպատակով էլ «Մադամ» ակումբում հունիսի 15-ին կանցկացվի հանդիպում հայկական ոլորտում հայտնի բլոգերների և ինֆլյուենսերների հետ։ Հնարավորություն կտրվի ակումբակիցներին անձամբ շփվել նրանց հետ, ծանոթանալ նրանց լսարանի առանձնահատկություններին և հատկանիշներին։