Միջոցառում

Հետ գնալ

Կոնտենտ

Բիզնեսի զարգացում
Էթիկետ
Բիզնես այցեր
Ժամանց

Բրենդի կոնցեպտի ստեղծում և զարգացում

Միջոցառման մասին

Հաջող բրենդները հաճախ կառուցվում են ոչ թե մեծ փոփոխություններից, այլ ճիշտ ժամանակին արված մեկ կարևոր որոշումից կամ փորձառու մասնագետի նկատած մեկ փոքրիկ, բայց վճռորոշ մանրուքից։ 

Հենց այդպիսի մանրուքներն են հաճախ դառնում այն շրջադարձային կետը, որը բրենդին օգնում է առանձնանալ, ձևավորել վստահություն և հասնել իրական հաջողության։

Տարոն Բադալյանը բրենդինգի ոլորտի մասնագետ է՝ ավելի քան 8 տարվա փորձով։ Իր գործունեության ընթացքում նա ստեղծել և զարգացրել է բազմաթիվ հաջողված բրենդներ՝ օգնելով բիզնեսներին ձևավորել ճանաչելի, մրցունակ և արժեք ստեղծող ինքնություն։

Սակայն հաջող բրենդը սկսվում է ոչ միայն գեղեցիկ լոգոյից կամ վիզուալ ինքնությունից։ Ամուր բրենդի հիմքում ընկած է հստակ մշակված կոնցեպտը, որն արտահայտում է բրենդի գաղափարը, արժեքները, դիրքավորումը և տարբերակիչ առանձնահատկությունները։ Հենց այդ կոնցեպտն է դառնում արդյունավետ հաղորդակցության և երկարաժամկետ հաջողության հիմքը։

Հանդիպման ժամանակ յուրաքանչյուր մասնակից կստանա անհատական խորհրդատվություն՝ իր բրենդի կոնցեպտի մշակման, զարգացման և գործնական կիրառման վերաբերյալ։ Խորհրդատվությունը կօգնի ձևավորել այնպիսի բրենդ, որը կհամապատասխանի բիզնեսի նպատակներին և կկարողանա առանձնանալ շուկայում։

Անհատական աշխատանքը հնարավոր կլինի ստանալ ինչպես դասընթացի ընթացքում, այնպես էլ առանձին հանդիպումների ձևաչափով՝ յուրաքանչյուր մասնակցի կարիքներին համապատասխան։

Կատարված աշխատանքներից մեկին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ 

17:00 04-08-2026