Միջոցառման մասին
«Մադամ» բիզնես ակումբում կանցկացնենք հերթական միջոցառումը։ Խորասուզվելով Պոզիտիվ հոգեբանության տրանսֆորմատիվ ուժի մեջ՝ մենք կուսումնասիրենք, թե ինչպես է այն ծառայում որպես ճանապարհային քարտեզ՝ մարտահրավերներին դիմակայելու եւ արագընթաց փոփոխությունների ֆոնին ճկունություն զարգացնելու համար: Հիմք ընդունելով հայտնի PERMA եւ PRISM մոդելները՝ մենք կբացահայտենք ապացույցների վրա հիմնված ռազմավարություններ՝ խթանելու անձնական եւ մասնագիտական աճը:
Տեսության եւ ինտերակտիվ վարժությունների միաձուլման միջոցով մասնակիցները գործնական պատկերացումներ կստանան իրենց հոգեբանական կապիտալը ընդլայնելու եւ կարիերայում իրենց ուժեղ կողմերը ներդնլով բարգավաճելու վերաբերյալ: Սա մասնակիցներին կտրամադրի պրակտիկ գործիքներ, որոնք կօգնեն՝
զարգացնել տոկունություն եւ ճկունություն,
ստեղծել ներքին հենարան,
ճիշտ օգտագործել պոզիտիվ էմոցիաները
զարգացնել լավատեսություն
կառավարել ներքին բացասական ինքնախոսքը
ձեւավորել կարիերայում իմաստի զգացողություն
բարելավել հոգեկան բարեկեցությունը:
Միջոցառումը կվարի Մերի Սարիկյանը, ով Inner Science Lab-ի հիմնադիրն ու առաջատար մասնագետն է, փորձառու եւ միջազգային հավաստագրում ստացած քոուչ, բեսթսելլեր գրքերի հեղինակ եւ միջազգային խոսնակ: Inner Science Lab-ը պոզիտիվ հոգեբանության եւ քոուչինգի միջազգային կենտրոն է, որի հիմքում ընկած են ապացուցահեն գիտական մոտեցումը եւ միջազգային լավագույն փորձը։ Կենտրոնը տրամադրում է հոգեբանական ծառայություններ, ինչպես խմբային, այնպես էլ անհատական ֆորմատներով: