Հետ գնալ
Միջոցառման մասին
Երեխայի հետ հաղորդակցությունը պարզապես զրուց չէ, այն հարաբերություն է, որի միջոցով երեխան սովորում է ճանաչել իրեն, հասկանալ և արտահայտել իր հույզերը, լսել ուրիշներին, որոշումներ կայացնել , վստահել սեփական ուժերին և աստիճանաբար դառնալ ավելի ինքնուրույն, իսկ ծնողի խոսքը, արձագանքը և հարցերը կարող են մեծ ազդեցություն ունենալ այդ գործընթացի վրա։
Երբ ծնողը գիտի՝ ինչպես լսել, ինչպես հարցնել, ինչպես արտահայտել իր զգացմունքներն ու կարիքները և ինչպես աջակցել երեխային, նույնիսկ առօրյա իրավիճակները կարող են դառնալ երեխայի հետ կապն ամրապնդելու, վստահություն ձևավորելու, ներուժը բացահայտելու և նրա զարգացմանը նպաստելու հնարավորություններ։։ Այս սեմինարի ընթացքում կծանոթանաք ծնողավարման քոուչինգային մոտեցումներին, որոնք կօգնեն ձեզ ավելի լավ հասկանալ երեխային և ստեղծել ավելի ջերմ, վստահելի ու համագործակցային հարաբերություններ։
Աստղիկ Փաշինյանը Քոուչինգի միջազգային ֆեդերացիայի (ICF) կողմից որակավորված PCC մակարդակի պրոֆեսիոնալ քոուչ և դասընթացավար է, մասնագիտացած՝ ղեկավարների, թիմերի և կարիերայի քոուչինգում։ Նա Skillford կրթախորհրդատվական կենտրոնի հիմնադիրն է։ Աստղիկը վերապատրաստումներ և գործնական ծրագրեր է իրականացնում տարբեր կազմակերպությունների ղեկավարների, մասնագետների և կրթության ոլորտի ներկայացուցիչների համար՝ քոուչինգային մոտեցումը դարձնելով պարզ, կիրառելի և հասանելի առօրյա ու մասնագիտական կյանքում։