Հետ գնալ
Միջոցառման մասին
Սիրելի Մադամներ 🌿
Հրավիրում ենք ձեզ յուրահատուկ հանդիպման՝
նվիրված մարդու ներքին հավասարակշռությանը, էներգետիկ դաշտին և արևելյան բժշկության հետաքրքիր մոտեցումներին։
Հանդիպման ընթացքում միասին կխոսենք մարդու էներգետիկ դաշտի, ին և յան հավասարակշռության, ինչպես նաև «ճոճանակ» մեթոդի մասին,
որը կիրառվում է ներքին վիճակը, էներգիայի հոսքերը և ինքնազգացողությունը ավելի լավ հասկանալու և զգալու համար։
🌿 Դասընթացը կվարի
Էլիանորա Մնացականյանը-
պրոֆեսոր, Դյոնգ Չան / դեմքի թերապիայի մասնագետ,
թեմայի վերաբերյալ 3 գրքի հեղինակ և Հայաստանի ու Ռուսաստանի բժշկական համալսարաններում դասավանդող մասնագետ։
Ավանդական բժշկության համալսարանում նա արդեն շուրջ 30 տարի իրականացնում է կրթական և մասնագիտական գործունեություն՝ ունենալով մեծ ներդրում կրթության, գիտության և բժշկության ոլորտներում։
Իր երկարամյա և անբասիր գործունեության համար արժանացել է բազմաթիվ պատվոգրերի և մասնագիտական գնահատանքների։
Հանդիպման ընթացքում կանդրադառնանք՝
▫️ մարդու էներգետիկ դաշտին
▫️ ին և յան հավասարակշռությանը
▫️ դեմքի էներգետիկ կետերին
▫️ «ճոճանակ» մեթոդի կիրառությանը
▫️ ներքին հանգստության և ինքնավերականգնման պրակտիկաներին
Սա հնարավորություն է
կանգ առնելու,
ուշադրություն դարձնելու ինքներդ ձեզ,
և վերականգնելու ներքին բալանսը խաղաղ ու կանացի միջավայրում