Միջոցառման մասին
Հունիսի 1-ին հանդիպում ենք Երազ այգում ՝ միասին տոնելու Երեխաների պաշտպանության միջազգային օրը։
Սպասում ենք բոլորիդ այդ օրը կրկնակի տոն դարձնելու․ կլինեն շատ-շատ անակնկալներ և հետաքրքիր խաղեր։ Մեզ հետ է լինելու նաև Քեռի Մուլտիկնիկը, ում հետ երեխաները կստեղծագործեն ու կնկարեն իրենց սիրելի մուլտհերոսներին։
Անթիվ անհամար փուչիկներ, ծիծաղներ և տոնական հյուրասիրություն։ Սիրով սպասում ենք բոլորիդ՝ արկածներով լի ճամփորդությունը միասին կիսելու համար։