Հետ գնալ
Միջոցառման մասին
Բույրերի, սուրճի և քաղցրավենիքների փորձարկում
Հրավիրում ենք ձեզ մասնակցելու յուրահատուկ ֆոկուս խմբի հանդիպման, որտեղ դուք ոչ միայն կհամտեսեք և կփորձարկեք, այլև կդառնաք ստեղծման գործընթացի մի մասը։
Այս հանդիպումը համադրում է համերի և բիզնես մտածողության աշխարհը՝ ստեղծելով ամբողջական փորձառություն։
• Նոր համերի սուրճերի համտես
• Նոր արտադրվող քաղցրավենիքների փորձարկում
• Ձեր կարծիքների և զգացողությունների կիսում
• Ինչպես են ծնվում նոր համերը քաղցրավենիքի ոլորտում
• Ինչպես է նոր տեսակի սուրճը մուտք գործում շուկա
• Ինչ մարքեթինգային գործիքներ են կիրառվում նոր պրոդուկտների առաջխաղացման համար
Այս հանդիպումը հնարավորություն է տալիս դառնալու նոր պրոդուկտների ստեղծման անմիջական մասնակից։
Հանդիպում ենք Vanilla Cake-ում, Ադոնց 6/1
📍 Միացեք, մասնակից դարձեք այս յուրահատուկ փորձառությանը, իսկ հաճելի մարդկանց ընկերակցությունը, տաք կապուչինոն (դարչինի և մեխակի հավելումներով) և նորաստեղծ քաղցրավենիքներն Ձեզ են սպասելու։