Միջոցառում

Հետ գնալ

Կոնտենտ

Բիզնեսի զարգացում
Էթիկետ
Բիզնես այցեր
Ժամանց

Գինու համտես և նեթվորքինգ

Միջոցառման մասին

Գինին հայկական մշակույթի և պատմության անբաժանելի մասն է, որն ունի շատ հետաքրքիր պատմություն, արտադրության պրոցես և առանձնահատկություններ։ Այն ոչ միայն խմիչք է, այլև արվեստ, մշակույթի հատուկ ճյուղ։
Միջոցառման շրջանակներում կունենանք շրջայց Վեդի Ալկոյի նորաբաց խանութ սրահում, որի ընթացքում կծանոթանանք ներկայացված գինիներին և դրանց պատմությանը՝ գինեգետի ներկայացմամբ։ Ապա YereWine աուդիո-պատումի միջոցով մուտք կգործենք գինու կախարդական աշխարհ, իսկ գինի ըմպելու մշակույթը կդիտարկենք արվեստի տեսանկյունից։ YereWine աուդիո-պատումը մատուցվում է 3D հնչողությամբ ականջակալներով, որոնք վերարտադրում են այն բնական ձայնը, որոնք մենք սովոր ենք ընկալել
 կյանքում՝ ստեղծելով իրական միջավայրի զգացողություն։ Նոր տեխնոլոգիաների միջոցով ինֆորմացիայի մատուցումը դառնում է էլ ավելի հետաքրքիր և տպավորիչ։
Հաջորդիվ կծանոթանանք Vedi Alco բրենդի «Հին Երևան» կարմիր և սպիտակ տեսակի գինիներին և կունենանք դրա հետ համադրվող սննդի համտես։
Ինֆորմատիվ աուդիոպերֆորմանսի ժամանակ ձեռք բերված գիտելիքների հիման վրա կմասնակցենք մրցույթի, որի ընթացքում ամենաշատ միավորներ հավաքած անդամները կստանան անակնկալ նվեր։ Իսկ երեկոն կավարտվի «ԷվենտՏուրա» ընկերության համահիմնադիր և տնօրեն Մերի Բադալյանի խոսքով։
Դե ինչ, լավ երեկոն և նեթվորքինգը մեզ են սպասում, կհանդիպենք Նոյեմբերի 16-ին՝ 18։00։

18:00 16-11-2023