Միջոցառման մասին
Մադամ ակումբում հերթական հանդիպումն է առողջապահության ոլորտում: Կարևորելով գործարար կնոջ ստուգումները, գրագիտությունը և առողջության պահպանումը այս անգամ կայցելենք հայ ամերիկյան բժշկկան կենտրոն, կզրուցենք Խաչանուշ Հակոբյանի, Շաքե Հմայակյանի և Վահե Տեր Մինասյանի հետ:
Հայ-ամերիկյան առողջության կենտրոնը Հայաստանում այն հաստատություններից է, որտեղ, օնկոլոգիական շատ հիվանդությունների վաղ հայտնաբերման շնորհիվ, բազմաթիվ կյանքեր են փրկվել: Կենտրոնը բացվել է 1997թ․ ապրիլին՝ որպես մամոգրաֆիայի կենտրոն․ ընդամենը մի քանի սենյակից բաղկացած և երկու մամոգրաֆիայի սարքի առկայությամբ՝ սպասարկելով օրական ընդամենը 4-5 պացիենտի, քանզի երկրում բացակայում էր բժշկական ամենամյա հետազոտության մշակույթը։ Այսօր արդեն կենտրոնի ծառայություններից օգտվում է օրական 180-220 մարդ: Կենտրոնի գոյության ընթացքում կրծքագեղձի քաղցկեղի ճիրաններից փրկվել է ավելի քան 15,000 հայուհի:
Բժշկական կենտրոնի տնօրեն Խաչանուշ Հակոբյանը Մադամ ակումբի անդամակիցների հետ կկիսվի բժշկական կենտրոնի ղեկավարման իր փորձով, իսկ կենտրոնի բժիշկները՝ վիրաբուժական գինեկոլոգիական ծառայության ղեկավար Վահե Տեր-Մինասյանը և ճառագայթային ախտորոշման բաժանմունքի բժիշկ-ռադիոլոգ Շաքե հմայակըանը կպատմեն ոլորտի, իրենց մասնագիտության և հիվանդությունների վաղ հայտնաբերման և կանխարգելման կարևորության, ինչպես նաև բուժման մեթոդների մասին։
Առողջությունն ամենաթանկ ռեսուրսն է, որը պահպանության հարցում իրազեկվածությունն առաջնային դեր ունի։ Կհանդիպենք Նոյեմբերի 7-ին՝ 16։30