Միջոցառման մասին
Ժամանակը ցույց է տալիս, որ գորգագործությունը միշտ եղել է հայ ազգի սիրելի զբաղմունքը , որը եկել է հազարամյակներից և արդի է մինչ օրս։ Հայկական գորգերի վրա պատկերվել է սերը , կյանքը, բնության տարերքները, ընտանիքի գաղափարը։ Գրեթե ամեն նախշ իր նշանակությունն ու պատմությունն ունի։
Այս ոլորտում դեռևս 2004թ․ ստեղծված ՄԻՍՄԱ ընկերությունը սկսեց ԱՄԵՆԱՀԱՅԿԱԿԱՆԸ անվանումով նոր նախագիծ 2019 թ․-ին, որի նպատակն է նպաստել հին հայկական գորգանախշերի և զարդանախշերի բացառիկ նմուշների ճանաչմանն ու տարածմանը:
Հին հայկական գորգանախշերի, զարդանախշերի, ասեղնագործ բարձերերի մասին կխոսի Ծովինար Միսկարյանը , ով հանդիսանում է բրենդի հիմնադիրը։ Իվենթի շրջանակներում իրականացվելու է շրջայց արտադրամասում, ինչպես նաև ծանոթանալու և մասնակցելու ենք պրակտիկ գործընթացին։