Միջոցառում

Հետ գնալ

Կոնտենտ

Բիզնեսի զարգացում
Էթիկետ
Բիզնես այցեր
Ժամանց

Խորհուրդ գործարարներից

Միջոցառման մասին

<<Հաջողակ գործարարը խորհրդակցում է այլ գործարարների հետ>>
<<Խորհրդակցություն գործարարների միջև>>
<<Խորհուրդ գործարարից>>Ցանկացած բիզնես նախաձեռնություն սկսվում է ուսումնասիրության փուլով, որն իրականացվում է տարբեր եղանակներով։ Ամենաարդյունավետ մեթոդներից մեկը ոլորտում մեծ փորձ ունեցող գործարարների հետ խորհրդակցությունն է։ Այն հնարավորություն է տալիս ստանալու գործնական նշանակության ինֆորմացիա։ Նույնիսկ հավասար փորձ ունեցող ձեռնարկատերերը միմյանց հետ կարող են կիսվել այնպիսի փորձառություններով, որ միանգամայն նորություն է, կամ հնչեցնել կարծիքներ, որոնք կօգնեն բարելավել նախաձեռնությունը և ուշադրությունը կենտրոնացնել առանձին ասպեկտների վրա։
Հաշվի առնելով այս իրողությունը՝ Մադամ ակումբի շրջանակներում մեկնարկում ենք քննարկումների նոր ձևաչափ, որի ընթացքում ուշադրության են արժանանում 3 գործարարների նոր նախաձեռնությունները․
 

  1. Դպրոց՝ նախատեսված հայ մայրերի համար,
  2. Արագ սննդի ծառայության գնային քաղաքականության որոշում,
  3. Շոկոլադ արտադրող ընկերության նոր տեսականու համի փորձարկում:

Հանդիպման ընթացքում գործարարին տրվում է10 րոպե սեփական գաղափարը կամ նախագիծը ներկայացնելու համար, որին հաջորդող 30 րոպեի ընթացքում անդամները ներկայացնում են իրենց կարծիքները։ Արդյունքում, քննարկումը ստացվում է կառուցողական և փոխշահավետ՝ կողմերի համար։

18:00 31-10-2023