Միջոցառման մասին
Բանակցությունն արվեստ է, գիտություն, որն օգնում է հասնել ցանկալի նպատակներին։ Ցանկացած ոլորտում հաջողության կեսը ինքնաներկայացումը, հաղորդակցությունն ու բանակցելու ունակությունն է։ Բիզնեսում հաջողված գործարքները շատ հաճախ երկարատև բանակցությունների արդյունք են։ Գոյություն ունեն տասնյակ բանակցային տեխնիկաներ, հոգեբանության հատուկ ուղղություն, որն ուսումնասիրում է բանակցությունները, շահեկան դիրքից հանդես գալու բազմաթիվ մեթոդներ և հնարքներ։
Մեր այսօրվա խոսնակն է հանրային խոսքի մարզիչ, հեռուստահաղորդավար Հրաչուհի Ութմազյանը։
Օրվա քննարկվող թեմաներն են՝
․Տպավորիչ և համոզիչ հանրային խոսքի հիմունքներ
․Հուզմունքի հաղթահարում
․Լսարանի հետ աշխատանք
․Մեդիայի հետ աշխատանք
․Խոսքը՝ որպես անձնային բրենդի բաղադրիչ