Միջոցառման մասին
Անձի բրենդինգն ու PR-ը նուրբ, զգայուն ու ապացուցված արդյունավետությամբ գործիք է։ Պարզապես այն պետք է նպատակային և պատշաճ կիրառել։
Անձի բրենդինգի, նպատակային PR-ի, աշխատված ներկայության մասին է մեր հանդիպումը։
Բանախոսը Սաթենիկ Մկրտչյանն է՝ Հելթ Ինվեստ խորհրդատվական ընկերության հիմնադիրը։
Յուրաքանչյուր բիզնես ավելի արդյունավետ կարող է զարգանալ, երբ սեփականատերն ու հիմնադիրը անմիջական ներգրավվածություն է ունենում ոչ միայն ներքին գործառնական և օպերատիվ աշխատանքներում։
Թիմի ձևավորման, համակարգի ստեղծման ու բնականոն աշխատանքի կարևորագույն բաղադրիչը առաջնորդությունն է, բնատուր ու նաև զարգացման, հղկման ենթակա հատկանիշ։ Առաջնորդության բաղադրիչը նաև սեփական հեղինակությունն է։
Երբեմն բիզնեսների ղեկավարները մոռանում կամ անտեսում են իրենց հեղինակությունը դեպի արտաքին միջավայր ուղղորդելու կարևորությունը՝ հանրության աչքին բիզնեսն առավել գրավիչ, հիմնարար ու արժեքային դարձնելու միտումով։