Միջոցառման մասին
Մադամն ու գինին հանդիպումների շարքը շարունակում ենք, այս անգամ կայցելենք Իջևանի գինու, կոնյակի գործարանը
Գործարանը Հայաստանի առաջին գինեգործարաններից է: Հիմնադրվել է 1951 թվականին Տավուշի մարզի Իջևան քաղաքում՝ Աղստև և Սպիտակ ջուր գետերի հովտում։ Իջևանը շրջապատված է լեռներով՝ պատված սաղարթախիտ անտառներով, որոնց տեղ-տեղ փոխարինում են ալպիական մարգագետինները։ Նման բարենպաստ աշխարհագրական դիրքն ու կլիմայական հիասքանչ պայմանները էլ ավելի յուրահատուկ են դարձնում գործարանի արտադրանքը։ Գործարանն արտադրում է բարձրորակ կոնյակներ, խաղողի և մրգային գինիներ, փրփրուն գինիներ, օղիներ, հյութեր և պահածոների մեծ տեսականի:
Աշնանը գինու գործարան այցելությունը գեղեցիկ է մթերման գործընթացը։