Հետ գնալ
Միջոցառման մասին
Մենք «Մադամ» ակումբը միշտ հպարտորեն հյուրընկալում է ստեղծարար և արարող կանանց։ Սոնա Հովհաննիսյանը հենց այդպիսի կին է։
Սոնա Հովհաննիսյանը միջազգային ճանաչում ունեցող արվեստի մենեջեր, պրոդյուսեր և մշակութային դիվանագետ է։
🌍 Մշակույթային ձգտում
Սոնայի առաքելությունն է եղել Հայաստանում մշակույթն ու արվեստը դարձնել միջազգային հարթակի մաս, բացել հնարավորություններ երիտասարդ ու հաստատված տաղանդների համար, ապահովել որակյալ լսարան ու բարձրակարգ փորձառություն։
Նա գործարկել է համերգներ Նյու Յորքում, Լոնդոնում, Վիեննայում և այլ մայրաքաղաքներում, ներգրավելով աշխարհի առաջատար նվագախմբեր, դիրիժորներ ու երաժիշտներ։
Սոնայի հիմնադրած նախագծերն են
🎶 Yerevan Perspectives International Music Festival
Սոնա Հովհաննիսյանի հիմնադրած Yerevan Perspectives International Music Festival-ը (2000 թ.) Եվրոպայի առաջատար դասական երաժշտական փառատոններից է։
Այն հյուրընկալել է մեր ժամանակների լավագույն նվագախմբերին, դիրիժորներին, երգչախմբերին և սոլիստներին՝ վերածելով Հայաստանը միջազգային դասական երաժշտության կարևոր կենտրոնի։
🌍 HAYA Music Festival
HAYA Music Festival-ը տարածաշրջանի ամենամեծ ժամանցային հարթակներից մեկն է՝ միավորելով աշխարհի պոպ, հիփ-հոփ, ռոք, EDM և այլ ժանրերի առաջատար արտիստներին։
Այս փառատոնը ոչ միայն բերում է համաշխարհային աստղերին Հայաստան, այլև ստեղծում է միասնության, էներգիայի ու նորաձև մշակույթի մթնոլորտ։
🏛 Byurakan Art Academy
Սոնայի հերթական մեծ նախաձեռնությունը՝ Byurakan Art Academy-ն, բացառիկ ճարտարապետական համալիր է, որտեղ անցկացվում են համերգներ, դասախոսություններ և մաստեր-կլասներ։
Բյուրականի գեղատեսիլ բնության ֆոնին այստեղ արվեստը վերածվում է հուզական և ոգեշնչող փորձառության։
Հանդիպման ժամանակ քննարկվող հարցեր
– Ի՞նչ հարթակ կարող եք դուք ստեղծել, որը կապի ձեր ներշնչանքը եւ աշխարհի պահանջները։
– Ինչպե՞ս կարող եք ձեր ոլորտում լինել «առաջնորդ», ոչ միայն հետեւող։
– Ինչպե՞ս կարող եք միավորել կանանց, տաղանդները, ոճը, էներգիան այնպես, ինչպես Սոնան միավորում է երաժշտության, մշակույթի ու արվեստի աշխարհները։
«Իմ առաքելությունն է՝ Հայաստանը դարձնել միջազգային ճանաչում ստացած մշակութային կենտրոն»։ — Սոնա Հովհաննիսյան