Միջոցառում

Հետ գնալ

Կոնտենտ

Բիզնեսի զարգացում
Էթիկետ
Բիզնես այցեր
Ժամանց

Կանայք տնօրենների խորհրդում

Միջոցառման մասին

Կանանց դերը բիզնեսի ղեկավարման գործում շարունակաբար մեծանում է։ Ընկերությունների կառավարման համակարգում կանանց ներկայացվածությունը բերում է «գենդերային դիվիդենդներ»` կազմակերպական և ֆինանսական արդյունավետության ու կատարողականի, մրցունակության և երկարաժամկետ հաջողության տեսքով:

Տնօրենների խորհուրդը ընկերությունների կառավարման ամենակարևոր մարմիններից մեկն է, որը մշակում է զարգացման ռազմավարությունը, կայացնում է կարևոր որոշումներ։ 

Տնօրենների խորհրդում կանանց ներգրավման խնդիրը շատ արդիական է։ Տնօրենների խորհուրդը պետք է լինի ներառական և պետք է հիմնվի անդամների մասնագիտական որակների վրա։ 

Բազմազանությունը նպաստում է փոխադարձ պատասխանատվության և որոշումների արդյունավետության բարձրացմանը։
«Կանայք տնօրենների խորհրդում» խորագրով քննարկման խոսնակը Նարինե Մելիքյանն է՝ կորպորատիվ իրավունքի և կորպորատիվ սոցիալական պատասխանատվության փորձագետ, Մարքեթինգի Հայկական Ասոցիացիայի համահիմնադիր, Կորպորատիվ Կառավարման Կենտրոնի տնօրեն։ Քննարկման ընթացքում կբացահայտենք տնօրենների խորհրդում կանանց ներգրավմամբ լուծվող կորպորատիվ խնդիրները, ինչպես նաև կունենանք հարց և պատասխան։
Կհանդիպենք Նոյեմբերի 21-ին։

18:00 21-11-2023