Միջոցառում

Հետ գնալ

Կոնտենտ

Բիզնեսի զարգացում
Էթիկետ
Բիզնես այցեր
Ժամանց

Կինետիկա․ ժեստերի կարևորությունն արդյունավետ հաղորդակցման համար

Միջոցառման մասին

Կինետիկա․ ժեստերի կարևորությունն արդյունավետ հաղորդակցման համարԿինետիկան այն ժեստերի, շարժումների ամբողջությունն է, երբ մենք որևէ կերպ չենք կառավարում մեր վարքագիծը։ Չենք խոսում, չենք ուզում որևէ մեկին ինչ-որ բան ապացուցել, հանդես չենք գալիս որևէ մեկի առջև, չենք պատրաստվում որևէ մեկին տպավորել: Երբ մտածում ենք, որ մեր դրսևորումը տարածության մեջ ոչ մի բանի վրա չի ազդում։ Այլ կերպ ասած կինետիկ պատկերը մեր բնական պատկերն է։

Կինետիկայի շնորհիվ ընդլայնվել է ժեստերի ընկալումը: Որոշ ժեստեր նույնիսկ բոլորովին այլ իմաստներ են ստացան։ Այդ ժեստերն ու շարժումերը կարող են կամ օգնել ձեզ հասնել ձեր նպատակներին և մեծապես հեշտացնել հաղորդակցման գործընթացը, կամ փչացնել և խեղաթյուրել ամեն ինչ՝ զրուցակցի ինտուիտիվ ընկալման մակարդակով:
 Ու՞մ համար է հատկապես կարևոր գրագետ ժեստերի առկայությունը:

- Բանախոսներ և հաղորդավարներ
-Խոսնակներ
- Ուսուցիչներ և  մենթորներ
- Բլոգերներ և հասարակական գործիչներ
- Վաճառքի մենեջերներ

Սակայն, այս ցանկը չի սահմանափակվում միայն այս  մասնագիտություններով։ Գործնական բանակցություններ, երեխաների հետ շփում, պոտենցիալ ներդրողների հետ հաղորդակցություն, ռոմանտիկ ժամադրություն. ցանկացած շփում մեկ այլ անձի կամ մարդկանց խմբի հետ ենթադրում է նաև ոչ բանավոր ուղեկցություն: Հետևաբար, կարևոր է հետևել վարքագծին, նկատել ինքնաբերաբար արվող շարժումները, և ամենակարևորը կառավարել դրանք։

Այս նպատակով «Մադամ» բիզնես ակումբն ու Higher School of Etiquette-ը համատեղ անցկացնում են դասընթաց՝ «Կինետիկա» թեմայով։

Բիզնես ակումբի անդամները հնարավորություն կստանան մասնակցել և ծանոթանալ կինետիկայի առանձնահատկություններին՝

  • Նկատել և կառավարել սեփական վարքագիծը,
  • Ճիշտ կիրառել ժեստերը արդյունավետ հաղորդակցության համար :

Հուլիսի 16-ին՝ ժամը 18։00-ին։

06:00 16-07-2024