Միջոցառում

Հետ գնալ

Կոնտենտ

Բիզնեսի զարգացում
Էթիկետ
Բիզնես այցեր
Ժամանց

Կնոջ դերը

Միջոցառման մասին

Թովմաս Առաքելյանը ծնվել է Գյումրիում։

 Ավարտել է Հառիճավանքի Թրբանճյան հոգևոր ընծայարանը, 2015-19 թվականներին սովորել է Մայր Աթոռ Սբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում: 

2019 թ. հոկտեմբերին տպագրել է հեղինակային` «Բարեպաշտական սովորությունները Հայոց եկեղեցում» գիրքը: Այժմ զբաղվում է բլոգինգով, ծառայում Հայոց եկեղեցու Տավուշի թեմում:

Հանդիպման թեման կնոջ դերը քրիստոնեության մեջ։

Քրիստոնեության մեջ կինը ընկալվում է որպես Աստծո պատկերով ստեղծված էակ՝ հավասարարժեք տղամարդուն թե՛ արժեքով, թե՛ հոգևոր արժանապատվությամբ։ Չնայած պատմության ընթացքում հաճախ դիտարկվել են սոցիալական և կրոնական սահմանափակումներ, քրիստոնեական վարդապետությունն ու ավանդությունը բազմաթիվ օրինակներ են ներկայացնում կնոջ կարևոր դերակատարման մասին։ Կինը կրում է կենտրոնական դեր՝ ընտանիքի սրբագործման, եկեղեցական համայնքի կառուցման և հավատքի փոխանցման գործում։

Ներկայումս կանայք զբաղվում են տարբեր ձեռնարկատիրական գործունեությամբ և դրանք համատեղելը և ճիշտ կազմակերպելն շատ կարևոր է, այդ և Մադամ ակումբի անդամակիցներին անհանգստացնող այլ հարցերի մասին կխոսենք Թովմաս Առաքելյանի հետ։

 

18:00 27-05-2025