Միջոցառման մասին
Մեկ գավաթ գինու շուրջ հանդիպումներն շատ են դուր եկել մեր անդամակիցներին, հաճելի է գործարար կանանց հետ խոսել գինեգործությունից, ձեռք բերել նոր ծանոթություններ և ստանալ թարմ գիտելիքներ։
Մադամն և գինին նախագիծն իրական ենք դարձնում Մարիամ Սաղաթելյանի հետ, ով հանդիսանում է գինեգործության մեծ վարպետ և ղեկավարում է մի քանի գինետներ Հայաստանում։
Ի՞նչ կտա այս հանդիպումը ակումբի անդամներին
Գիտելիք գինու մասին – Գինեգործության փորձագետը կներկայացնի գինու տեսակները, նրանց պատրաստման առանձնահատկությունները, ինչպես նաև կբացատրի, թե ինչպես ճիշտ ընտրել և համադրել գինին սննդի հետ։
Գինու համտեսի վարպետություն – Դուք կսովորեք տարբերակել բարձրակարգ գինիները, հասկանալ դրանց նրբերանգները և ճիշտ ձևով գնահատել դրանց համային բույրային հատկանիշները։
Բիզնեսի և գինու մշակույթի կապը – Գինին հաճախ բիզնես հանդիպումների, գործնական ընթրիքների և նոր ծանոթությունների անբաժանելի մասն է։ Միջոցառման ընթացքում կխոսենք, թե ինչպես օգտագործել գինու մշակույթը բիզնես շփումներում։
Նոր ծանոթություններ – Ինչպես միշտ, Մադամ Բիզնես Ակումբի հանդիպումները հիանալի հնարավորություն են նոր կապեր ստեղծելու, փորձի փոխանակման և անմոռանալի երեկո անցկացնելու ընկերական մթնոլորտում։
Այս անգամ հանդիպումն հետաքրքիր ենք դարձրել ակումբի անդամակիցների երեխաների համար, երեխաները կպտտվեն Արդի ակադեմիայում, կդիտեն ֆիլմ, խաղեր կխաղաղ, և կմասանկցեն ինտերակտիվ մրցույթների։
Նշելով երեխաների պաշտպանության օրը;