Միջոցառում

Հետ գնալ

Կոնտենտ

Բիզնեսի զարգացում
Էթիկետ
Բիզնես այցեր
Ժամանց

Մադամն ու գինին, նեթվորքինգ

Միջոցառման մասին

Միջոցառման մասին

Մադամ կանանց ակումբն և Ին Վինո հիմնադիր Մարիամ Սաղաթելյանը շարունակում են «Մադամն և գինին» ձևաչափը՝ ամսվա վերջին աշխատանքային օրը ամփոփել գինու համտեսի սեղանի շուրջ, համեմելով նոր գիտելիքներով և զրույցներով: 

Գինեգործ Մարիամ Սաղաթելյանը կներկայացնի կբացահայտի գինիների առանձնահատկություններն և Գինին ճիշտ վայելելու նրբություններն։

Միջոցառումը կներառի՝

Տարբեր տեսակի գինիների համտես

Նոր գիտելիքներ և հետաքրքիր փաստեր

Գործարար կանանց ընկերակցության 

Մրցույթներ և շահումներ

Միացեք մեզ՝ բացահայտելու գինու կախարդական կապը և ստեղծեք նոր գաղափարներ մեկ բաժակ գինու շուրջ։

Հանդիպմանը հրավիրված ենք կին գինեգործներ

Սիլվա Աթոյան

Գինեգործ Սիլվա Աթոյանը տարերքը ստեղծել է որպես իր սեփական ձեռագիր՝ կրքի և տեսլականի անձնական արտահայտություն։ Գինեգործության ոլորտում 2016 թվականից ունեցած տարիների փորձից հետո, նա 2023 թվականին հիմնեց սեփական արտադրությունը՝ վճռականորեն ստեղծելով այնպիսի գինի, որը խոսում է իր ձայնով։

Զառա Քեչեչյան

Զառա Քեչեչյանը համարձարկ գինեգործ է: Երկար տարիներ աշխատելով գինու ոլորտի տարբեր ճյուղերում, այժմ նա ստեղծում է օրգանական, բիոդինամիկ և մինիմալ միջամտությամբ գինիներ, Թուֆենկյան ընկերության համար: 

Լիլյա Խաչատրյան

Լիլիան ձեռք բերելով իր փորձը ոլորտում թե Գերմանյաի Գայզենհայմ համալսարանում, թե Բուրգունդիայի հայտնի գինեգործարաններում, այժմ ստեղծել է իր սեփական արտադրանքը: Բարձր գնահատական տալով հայկակն բնակայքին նա ստեղծում է ինքնատիպ գինիներ Վայոց Ձորի Աղավնաձոր գյուղի տարբեր այգիներից:✨ Այս երեք գինեգործները ոչ միայն կկիսվեն իրենց ճանապարհով, այլև կտան գործնական գիտելիք՝ ինչպես ստեղծել, զարգացնել և վաճառել գինու բիզնեսը։

Հանդիպման վայր The Club, Թումանյան 40

https://www.theclub.am/info


 

17:00 27-03-2026