Միջոցառման մասին
Սիրելի Աստվածային էակ
Դու կրում ես քո մեջ լույս…
Այդ լույսն է քեզ առաջնորդում, փայլեցնում, ու միավորում մեզ՝ կանանց, ովքեր իրար մեջ տեսնում են ուժ, սեր և ստեղծարարություն։
Սիրով ու հիացմունքով քեզ հրավիրում ենք մասնակցելու Մադամ ակումբի երրորդ տարեդարձին՝ մի միջոցառման, որտեղ կանացի էներգիան դառնում է տոն։
👗 Dress code — Աստվածուհու կերպար՝ ներշնչված դեկորներով, խորհրդանշական աքսեսուարներով և քո յուրահատուկ հմայքով։
Եկ, փայլիր, ստեղծիր, պարիր՝ թող քո աստվածային էությունը խոսի՝ հայացքով, շարժումով, ժպիտով…
Քո ներկայությունը մեր տոնի ամենագեղեցիկ նվերն է։
Սպասում ենք քեզ բաց սրտով։