Հետ գնալ
Միջոցառման մասին
Հանդիպման նպատակն է ամփոփել երեխաների համար մեկ ամիս տևած դասընթացը, ներկայացնել նրանց ձեռքբերումներն ու միասին նշել անցած ճանապարհը։
Միջոցառման ընթացքում երեխաները կներկայացնեն իրենց մասնակցությամբ պատրաստված ներկայացումը, ինչպես նաև կցուցադրեն դասընթացի ընթացքում ստեղծած իրենց ձեռագործ աշխատանքները, բացիկներն ու նկարները։
MADAM ակումբի անդամները երեխաներին կպարգևեն ժպիտներ, ջերմ խոսքեր, անկեղծ զրույցներ և իրենց խորհուրդները։ Երեխաներն էլ իրենց հերթին իրենց ստեղծագործություններով կկիսվեն ներկաների հետ՝ ստեղծելով փոխադարձ ջերմության և ուրախության մթնոլորտ։
Ներկայացումից հետո երեխաները շուրջ երկու ժամ կհյուրընկալվեն MADAM ակումբի անդամ ընտանիքներում։ Նախատեսվում է նաև Secret Santa խաղ՝ հաճելի անակնկալներով և ուրախ պահերով։
Նախաձեռնության նպատակն է արժևորել երեխաների մեկամսյա աշխատանքը, խրախուսել նրանց ստեղծագործական ներուժը, պարգևել ուշադրություն ու ջերմություն և ստեղծել հիշարժան տոնական օր։