Միջոցառման մասին
Մեր օրերում շատ կարևոր է մաշկի խնամքին հետևելը։
Մաշկն օրգանիզմի հայելին է, որի վրա ազդեցություն ունի ոչ միայն սննդակարգը, այլ նաև արտաքին գործոնները՝ շրջակա միջավայր, տարատեսակ կոսմետիկ միջամտություններ ։
Այդ իսկ պատճառով անհրաժեշտ է ուսումնասիրել և տարբերակել քո մաշկի տեսակը, ըստ որի իրականացնել համապատասխան խնամք։
Առաջնային խնամքը պետք է ապահովել տանը, ամենօրյա գործողություններով:
Մաստեր կլասի ընթացքում մաշկի տիպերի և խնամքի մասին կստանանք նոր գիտելիքներ Սիրուն Մինասի հետ միասին, ով EDEN Էսթետիկ բժշկության կենտրոնի և siroon.skinbar-ի կենտրոնի հիմնադիրն է:
Eden բժշկական կենտրոնը և սպա-ն հիմնադրվել է 2020թ․-ին, այն Հայաստանում առաջատար բժշկական հաստատություններից է, որը հիմնադրել է բարձր որակավորում ունեցող պլաստիկ վիրաբույժ, դոկտոր Սիրիոն Մինասը։