Հետ գնալ
Միջոցառման մասին
Բիզնես այց Տերյան մշակույթային կենտրոնում, քննարկում զրույց Լիլիթ Մելիքյանի հետ։
Կենտրոնը կարևոր դեր ունի հայկական ավանդական մշակույթի վերականգնման, արդիականացման և կիրառման գործում։ Լիլիթ Մելիքյանի ղեկավարությամբ թիմը կարողացել է ոչ միայն վերականգնել հայկական տարազի համալիրները և վերադարձնել դրանք կիրառության դաշտ, այլ նաև ձևավորել էթնիկ տարրերով ժամանակակից հագուստի նոր դիզայներական ուղղություն, որն այսօր ունի իր հետևորդները և մեծ հետաքրքրություն շուկայում։
✨ Տերյան մշակութային կենտրոնը օրինակ է, թե ինչպես կարելի է
մշակույթը դարձնել
👉 ժամանակակից
👉 կիրառելի
👉 և բիզնեսի տեսանկյունից հաջողակ
«Տերյան մշակութային կենտրոնը» հասարակական կազմակերպություն է, որը հիմնադրվել է 2004 թվականին՝ նպատակ ունենալով պահպանել, փոխանցել և հանրայնացնել հայկական ոչ նյութական մշակութային ժառանգությունը։ Կենտրոնը իրականացնում է մշակութային, կրթական, գրական և ազգային արժեքների պահպանմանն ուղղված ծրագրեր, ինչպես նաև նախաձեռնում և կազմակերպում է ստեղծարար նախագծեր ու միջոցառումներ։
Միաժամանակ այն հանդիսանում է յուրահատուկ կրթական հարթակ, որտեղ յուրաքանչյուր ցանկացող՝ անկախ տարիքից, սեռից կամ սոցիալական վիճակից, կարող է ձեռք բերել ազգային արհեստների հմտություններ և մասնագիտական նոր գիտելիքներ։
Կենտրոնը կարևոր դեր ունի հայկական ավանդական մշակույթի վերականգնման, արդիականացման և կիրառման գործում։ Լիլիթ Մելիքյանի ղեկավարությամբ թիմը կարողացել է ոչ միայն վերականգնել հայկական տարազի համալիրները և վերադարձնել դրանք կիրառության դաշտ, այլ նաև ձևավորել էթնիկ տարրերով ժամանակակից հագուստի նոր դիզայներական ուղղություն, որն այսօր ունի իր հետևորդները և մեծ հետաքրքրություն շուկայում։
✨ Տերյան մշակութային կենտրոնը օրինակ է, թե ինչպես կարելի է
մշակույթը դարձնել
👉 ժամանակակից
👉 կիրառելի
👉 և բիզնեսի տեսանկյունից հաջողակ
Իսկ գեղեցիկ տարազներով լուսանկարահանոմը հուշ կդառնա հիշարժան օրվանից։
https://teryanculturalcenter.com/taraz/