Միջոցառման մասին
Քննարկում ենք այն, ինչ իսկապես կարևոր է։
Մադամ ակումբի շրջանակներում մեկնարկում ենք կլոր սեղան քննարկումների նոր շարքը, որը նվիրված է մեր անդամների բիզնեսում առկա իրական խնդիրներին։
📌 Ի՞նչ է սպասվում։
🔸 Հանդիպման ընթացքում յուրաքանչյուր բիզնեսի հիմնադիր հնարավորություն կունենա բարձրաձայնելու իր բիզնեսին անհանգստացնող հարցերը՝ անկախ այն լինելու ֆինանսական, թիմային, մարքեթինգային կամ այլ բնույթի։
🔸 Մասնակիցներին կաջակցեն հատուկ հրավիրված ոլորտային փորձագետներ, ովքեր կտրամադրեն մասնագիտական դիտարկումներ և առաջարկություններ։
🔸 Մթնոլորտը կլինի վստահելի, պրագմատիկ և կառուցողական, որտեղ հարցերի բարձրաձայնումը արդեն ճանապարհի կեսն է։
💡 Յուրաքանչյուր բիզնեսի հիմնադիր կստանա իր բիզնեսին անհանգստացնող հարցերի վերլուծված պատկերը և առաջարկվող լուծումների ուղեցույց, որը կազմված կլինի՝ հանդիպման ընթացքում ստացած մասնագիտական կարծիքների հիման վրա։
🤝 Այս ձևաչափը օգնում է․
Ավելի հստակ տեսնել բիզնեսի բաց կողմերը, ստանալ ուղղորդված պատասխաններ՝ փորձի և փորձագիտության վրա հիմնված։
Ուժեղացնել Մադամ համայնքի փոխադարձ աջակցության մշակույթը
Սա հանդիպում է, որտեղ իրական լուծումներ են ծնվում։
Սիրով սպասում ենք Ձեր մասնակցությանը։