Հետ գնալ
Միջոցառման մասին
Թվերի խորհրդանշական նշանակությունը և դրանց մեկնաբանությունը թվային հոգեբանության մեջ։
Անձնական առավելությունների և ուժեղ կողմերի բացահայտում։
Անհատական առանձնահատկությունների և զարգացման հնարավորությունների ուսումնասիրություն։
Ինքնաճանաչում․ բացահայտել այն ոլորտները, որտեղ անհրաժեշտ է աշխատել սեփական աճի համար։
Անձնական և մասնագիտական զարգացման նպատակների հստակեցում։
Սեփական կյանքի ճանապարհային քարտեզի ձևավորում։
Հանդիպման նպատակը՝ մասնակիցներին հնարավորություն տալ ավելի լավ ճանաչելու իրենց, բացահայտելու իրենց ներուժը և նախանշելու անձնական ու մասնագիտական զարգացման հնարավոր ուղղությունները։
Խոսնակի մասին
Սեդա Ավետիսյանը հեռուստատեսության և հաղորդակցության ոլորտում ունի 18 տարվա փորձ։ 2022 թվականից անցկացնում է հանրային խոսքի անհատական և խմբային դասընթացներ։ 2025 թվականին ստացել է թվային հոգեբանի որակավորում՝ սովորելով Կրիստինա Եղիազարովայի թվային հոգեբանության դպրոցում՝ Ռուսաստանի Դաշնությունում։ Համադրելով իր մասնագիտական փորձն ու թվային հոգեբանության մոտեցումները՝ նա աջակցում է մարդկանց ինքնաճանաչմանն ու անձնական զարգացմանը։