Հետ գնալ
Միջոցառման մասին
Ներկայումս լավ ապրանք կամ ծառայությունն ունենալն միայն բավարար չէ, պետք է մշակել վաճառքի գործընթացն և կարողանալ վաճառել թիրախային լսարանին։
Այսօր Դավիթը պատրաստ է իր եվրոպական փորձով, վաճառքի ժամանակակից մեթոդներով և գործնական գիտելիքներով կիսվել նաև Հայաստանում գործող բիզնեսների հետ։ Նա կարող է աշխատել վաճառքի թիմերի, ղեկավարների և ձեռնարկատերերի հետ՝ օգնելով զարգացնել վաճառքի մշակույթը, բարձրացնել արդյունավետությունը, կառուցել ուժեղ վաճառքային համակարգեր և զարգացնել թիմերի աշխատանքը միջազգային փորձի հիման վրա։
Դավիթը բելգիացի վաճառքների մասնագետ է՝ ավելի քան 16 տարվա գործնական փորձով B2B և B2C վաճառքների, ձեռնարկատիրության և կոմերցիոն ռազմավարության ոլորտներում։ Իր գործունեության ընթացքում նա աշխատել է միմյանցից ամբողջովին տարբեր ոլորտներում՝ դռնեդուռ վաճառքից և call center-ներից մինչև խոշոր բիզնես գործարքներ ու ընկերությունների ձեռքբերումներ։
Նա սկսել է ամենացածր մակարդակից՝ փողոցում, մարդկանց դռները թակելով, call center-ներում աշխատելով։ Դա վաճառքի ամենաիրական դպրոցն էր, որտեղ սովորում ես հաղթահարել մերժումը, հասկանալ մարդկանց և վայրկյանների ընթացքում վստահություն ստեղծել։ Այդ փորձը նրան տվել է այնպիսի գիտելիք, որը ոչ մի դասագիրք չի կարող փոխանցել։
Որպես ձեռնարկատեր՝ Դավիթը ղեկավարել է մրգային ընկերություն՝ մոտ 20 աշխատակիցներով։ Իր կարիերայի ընթացքում նա մասնակցել է ընդհանուր առմամբ 30-40 աշխատակիցների հավաքագրմանը և կառավարմանը՝ ապացուցելով, որ վաճառքների առաջնորդությունը միայն թվերի մասին չէ, այլ նաև մարդկանց։
Դավիթը մեծ փորձ ունի նաև խոշոր վաճառքների ոլորտում։ Նա ղեկավարել է ավելի քան 700,000 եվրոյի շրջանառությամբ նախագծեր, այդ թվում՝ Shaver Shop-ի հետ համագործակցություններ, և բազմիցս բանակցությունների սեղանի շուրջ եղել ձեռնարկատերերի, միլիոնատերերի և բարձր մակարդակի գործարարների հետ։
Բացի իր սեփական նախագծերից, Դավիթը համագործակցում է Equals Three ընկերության հետ, որը գտնվում է Անտվերպենում և ղեկավարում է Joëll-ը։ Ընկերությունը մասնագիտացած է ռազմավարության, բրենդինգի և բիզնես ձեռքբերումների ոլորտում։ Այդ շրջանակում Դավիթը մասնակցում է խոշոր ընկերությունների հետ կոմերցիոն բանակցություններին՝ որպես խորհրդատու և ակտիվ բանակցող։
Դավիթը իր գիտելիքներով կիսվում է նաև կրթական ոլորտում։ Որպես հրավիրյալ դասախոս՝ նա դասավանդել է վաճառքներ և մարքեթինգ Thomas More կրթական հաստատությունում։ Այսօր ևս նա աջակցում է ընկերություններին վաճառքային հանդիպումների ընթացքում, մասնակցում դաշտային աշխատանքներին և վերլուծում կոմերցիոն մոտեցումները։
Այս պահին Դավիթը աշխատում է որպես field sales professional Special Ad կազմակերպությունում։ Սա բելգիական սոցիալական նախաձեռնություն է, որը տեղական բիզնեսների հովանավորությամբ անվճար ավտոմեքենաներ է տրամադրում դպրոցներին, առողջապահական կենտրոններին և ոչ առևտրային կազմակերպություններին։ Սեպտեմբերից սկսած՝ Դավիթը մշտապես իր թիմի լավագույն արդյունքներ ցուցաբերող մասնագետներից է։
Դավիթին առանձնացնում են ոչ միայն իր արդյունքները, այլ նաև մարդկանց հետ շփվելու ձևը՝ հետաքրքրասեր, անկեղծ և մարդուն իսկապես հասկանալու ցանկությամբ։ Անկախ նրանից՝ խոսքը ռազմավարության, հոգեբանության թե առօրյա բիզնես փորձի մասին է, նա խոսում է իրական փորձից, ոչ թե միայն տեսությունից։