Հետ գնալ
Միջոցառման մասին
International Tourism Fair Armenia 2025 — առաջին զբոսաշրջության միջազգային ցուցահանդես-համաժողովը Հայաստանում, որը կայանալու է 2025 թվականի Նոյեմբերի 21-ից 23-ը, Մերիդիան Էքսպո կենտրոնում:
International Tourism Fair Armenia (ITF Armenia 2025)-ը ավելին է, քան պարզապես տուրիստական EXPO. այն դառնալու է զբոսաշրջության միջազգային խաչմերուկ, որտեղ ձևավորվում են նոր հնարավորություններ և բազում համագործակցություններ:
Միջոցառման համակազմակերպիչ հանդիսանում է Մադամ գործարար կանանց ակումբի անդամակից Նարինե Մկրտչյանը;
Միջոցառումը լինելու է կապերի, գաղափարների և փորձառությունների միավորման կենտրոն, համախմբելով ոլորտի առաջատար կազմակերպություններին և ճամփորդության սիրահարներին՝ ընդլայնելու իրենց գործնական կապերը և բացահայտելու նոր ուղղությունները:
Ինչպես միջոցառման լոգոն, ցուցահանդեսն ու համաժողովը ևս արտացոլում են ուղիների միավորում ու համագործակցության նոր երթուղիների ստեղծումը: Անկախ նրանից, թե գալիս եք որպես այցելու նոր փորձառություններ գտնելու կամ որպես մասնակից Ձեր բիզնեսն ընդլայնելու, ITF Armenia 2025-ը ձեր հարթակն է աշխարհը նորովի բացահայտելու համար:
Այստեղ Ձեզ սպասում են ծովափնյա հանգիստի ու արկածային ճամփորդությունների, էկոտուրիզմի ու շքեղ ուղևորությունների լավագույն առաջարկները: Առաջատար զբոսաշրջային գործակալությունները, ազգային տաղավարները, ավիաընկերությունները, հյուրանոցներն ու ռեստորանները կծանոթացնեն ոլորտի վերջին միտումներին, իսկ B2B հատվածն ու քննարկումները կդառնան գործնական կապերի զարգացման և գիտելիքի փոխանակման կատարյալ միջավայր:
Միացեք մեզ Նոյեմբերի 21-ից 23-ը, Երևանի սրտում, և դարձրեք Ձեր ճամփորդական երազանքները իրականություն: