Jasmine Home

Հետ գնալ
Անի Դարբինյան
Անի Դարբինյան

Հարցազրույց Անի Դարբինյանի հետ՝ «Ժասմին Հոմ Տեքստիլ» բրենդի հիմնադրի
- Ինչպե՞ս որոշեցիք հիմնել բիզնես։
Մասնագիտությամբ բժիշկ-վիրուսաբան եմ։ Երկար տարիներ սովորելուց հետո 8 տարի աշխատել եմ բժշկական ոլորտում։ Սակայն փոքր տարիքից աչքերս բացել եմ արտադրական միջավայրում, ընտանեկան բիզնեսների մեջ, ինչը միշտ ձգել է ինձ։ 13 տարեկանից մեծ պատասխանատվությամբ և սեփական նախաձեռնությամբ ներգրավվել եմ տարբեր գործերում։ Չնայած աշխատում էի բժշկական ոլորտում, միշտ ցանկություն ունեի զուգահեռ զբաղվել բիզնեսով։ Որպես կանացի ուղղվածություն, քույրիկիս՝ 17-ամյա տարիքին, որոշեցինք ընտրել տեքստիլի ոլորտը և հիմնել «Ժասմին Հոմ Տեքստիլ»-ը։
- Ի՞նչն է Ձեզ ստիպում ժպտալ։
Երեխաներս, դիմացինիս անկեղծ ժպիտը, մարդկանց բարի արարքները, ինչպես նաև թե՛ իմ, թե՛ հարազատներիս ու ընկերներիս հաջողությունները։ Շատ եմ կարևորում գեղեցիկն ու էսթետիկան, որոնք նույնպես ստիպում են ժպտալ։
- Ի՞նչն է Ձեզ մոտիվացնում։
 

  • Երեխաներիս ձեռքբերումները։
  • Կյանքիս ներդաշնակությունը՝ ընտանիք, աշխատանք, ընկերներ, ճամփորդություններ։
  • Աշխատանքում հաջողությունները՝ հաճախորդների գոհունակությունը, բարձրակարգ կազմակերպությունների կողմից մեր արտադրանքի ընտրությունը, աշխատակիցների սերը և նվիրվածությունը աշխատանքին։ Մոտիվացնում է նաև այն 9-ամյա ճանապարհը, որը հաղթահարել ենք։

- Ինչպե՞ս եք համատեղում ընտանիքն ու բիզնեսը։
Ճիշտ կազմակերպվածության շնորհիվ։ Ընտանիքս իմ առաջնահերթությունն է, և նրանք նույնպես հասկանում են, որ աշխատանքն էլ շատ կարևոր է ինձ համար։ Նրանք աջակցում են ինձ, փորձում ըմբռնումով մոտենալ որոշ իրավիճակներին։ Բիզնեսի սկզբնական շրջանում հաճախ զոհել եմ քունս, առողջությունս, ընկերների հետ անցկացրած ժամանակը, ժամանցը, բայց այժմ կարողանում եմ պահպանել հավասարակշռությունը։


- Ինչպե՞ս եք հաղթահարում դժվարությունները։

  • Կամքի ուժի շնորհիվ։
  • Իրատեսական ու սթափ մոտեցմամբ։
  • Համբերատարությամբ։
  • Աշխատանքային շատ հարցերում՝ քույրիկիս հետ համատեղ քննարկումների արդյունքում լավագույն լուծումները գտնելով։

-Պատմեք Ձեր նոր նախագծերի և ընկերության հեռանկարների մասին։
-Անկեծ ասած չեմ սիրում խոսել նոր նախագծերի  մասին, ավելի շատ սիրում եմ գործել , հաջողել նոր խոսել: Որպես հեռանկար միշտ ավելի ու ավելի կատարելագործվել ոլորտում: