«Ժասմին Հոմ Տեքստիլ» ՍՊԸ

Հետ գնալ
Աննա Դարբինյան
Աննա Դարբինյան

Ինչպե՞ս որոշեցի հիմնել բիզնես։
Իմ մասնագիտությունը ճարտարապետությունն է, երկրորդը՝ կառավարման հոգեբանությունը, սակայն մանկությունս անցել է արտադրամասերում ու գործարար միջավայրում։ Ծնողներս բիզնեսմեններ էին, ինչը մեծ ազդեցություն է ունեցել իմ մտածողության վրա։ Արդյունքում՝ 17 տարեկանում արդեն հիմնեցի իմ սեփական, անկախ բիզնեսը։


Ի՞նչն է ստիպում ժպտալ։
Իմ երեխաների հետաքրքիր արտահայտություններն ու նրանց յուրահատուկ մտածողությունը։


Ի՞նչն է ինձ մոտիվացնում։
Իմ սեփական, թեկուզ փոքր հաջողությունները։ Դրանք ինձ մեծ էներգիա են տալիս։ Ինքնամոտիվացվում եմ ամեն պահի, ինչպես նաև խոչընդոտներն ու մյուսների կասկածամտությունն իմ հանդեպ ինձ դրդում են անպայման հաջողել։


Ինչպե՞ս եմ համատեղում ընտանիքն ու բիզնեսը։
Ամուսնությունից ու երեխաներիս ծնվելուց առաջ ես արդեն պլանավորել էի իմ գործունեությունը՝ հաշվի առնելով ապագա կարգավիճակներս ու ռեսուրսներս։ Բիզնեսս հիմնեցի ծնողներիս տան հարևանությամբ, ինչը հնարավորություն տվեց ավելի հեշտ համատեղել աշխատանքն ու մայրությունը։ Այսօր էլ շարունակում եմ պահել առաջնահերթությունները՝ ընտանիք, բիզնես, ուսում, հոբբիներ (կիթառ, նկարչություն)։


Ինչպե՞ս եմ հաղթահարում դժվարությունները։
Հաշվարկների, պլանավորման, գիտելիքների ու կամքի ուժի ներդրման միջոցով։ Ցանկացած դժվարություն հաղթահարելի է, եթե ունես համառություն ու տրամաբանական մոտեցում։


Ի՞նչ նոր նախագծեր ունեմ։
Ներկայումս աշխատում եմ Մենթորության ծրագրի վրա, որի միջոցով զբաղվելու եմ կառավարման հոգեբանությամբ և սկսնակներին փոխանցելու իմ գիտելիքներն ու փորձը։ Իսկ ընկերության ապագա ծրագրերի մասին այս փուլում նախընտրում եմ չխոսել։