-Ինչպե՞ս որոշեցիք հիմնել բիզնես:
- Բիզնես սկսելուց առաջնային գաղափարս այն էր, որ կանայք ցանկացած տարիքում լինեն խնամված։ Խնամքը այն կարևոր գործոններից մեկն է, որ ազդում է կանանց ինքնագնահատականի վրա: Իսկ խնամված ձեռքերն ամեն ինչ պատմում են կնոջ մասին:
-Ի՞նչն է Ձեզ ստիպում ժպտալ:
-Անշահախնդիր բարի գործեր անելը։ Ընդհանրապես ցանկացած արդար մղում ինձ ստիպում է զգալ, որ լավ մարդիկ դեռ կան, ինչն էլ լիարժեք ժպիտի առիթ է դառնում:
-Ի՞նչն է ձեզ մոտիվացնում:
-Աշխատանքը: Ես շատ եմ աշխատում, իսկ աշխատանքիս արդյունքները մոտիվացնում են անել ավելին:
-Ինչպե՞ս եք համատեղում ընտանիքը և բիզնեսը:
-Շատ հեշտ, որովհետև դեռ ընտանիք չեմ կազմել։
-Ինչպե՞ս եք հաղթահարում դժվարությունները :
-Կախված է իրավիճակից, հատուկ բանաձև չունեմ: Ամեն պահ կարող է հանդես գալ նոր մարտահրավերներով, որոնք պահանջում են իրավիճակային լուծումներ:
-Պատմեք Ձեր նոր նախագծերի և ընկերության հեռանկարների մասին
-Դա կոնֆիդենցիալ ինֆորմացիա է, չեմ կարող պատասխանել։ Կյանքում ևս աշխատում եմ նախօրոք չխոսել իմ պլանների և նպատակների մասին: Գերադասում եմ զարմացնել հարազատներիս որակյալ և անսպասելի նախաձեռնություններով: